Բացառիկ հատկութհուններ ունի ռեհանը․ նույնիսկ բժիշկներն են զարմացած


Ռեհան կամ շահասպրամ (լատ.՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Այն հարուստ է վիտամին К-ով, որը անհրաժեշտ է արյան մակարդելիության համար: Վիտամին А-ն պաշտպանում է արյան անոթների բջիջները վնասակար ազատ ռադիկալների ազդեցությունից:
Այն չի թողնում, որ օրգանիզմում խոլեստերին կուտակվի, ինչի շնորհիվ կանխվում է կաթվածների և աթերոսկրելոզի զարգացումը:
Ռեհանը պարունակում է այլ վիտամիններ և հանքանյութեր: Նրանում առկա է երկաթ, մագնեզիում, կալցիում, վիտամին С, կալիում, մանգան, ունի հակաբակտերիալ ազդեցություն և պաշտպանում է ԴՆԹ Ֆլավոնոիդները:
Հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ ռեհանը հիանալի հակաբիոտիկ է, իսկ եթե այն օգտագործեք սխտորի հետ, ապա ամենաուժեղ հակաբիոտիկը կստանաք:
Ռեհանը մաքրում է զարկերակները խոլեստերինից, օգնում է պայքարել հազի, գլխացավի և այլ հիվանդությունների դեմ:
ՌԵՀԱՆԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔՆ Ու ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԸ
ՌԵՀԱՆԸ ՊԱՐՈւՆԱԿՈւՄ Է օրգանիզմին անհրաժեշտ K1 վիտամինի 1 օրվա պահանջարկի 90%-ը, որը նպաստում է արյան մակարդալիությանը, իսկ K2 վիտամինը նպաստում է կալցիումի յուրացմանն ու կանխարգելում է օստեոպորոզի առաջացումը: K2 վիտամինը գոյանում է K1-ից՝ մարդու օրգանիզմում:
Հարուստ է բետա-կարոտինով – 63% , լյութեին-զեաքսանտինով – 57% ու ֆոլիաթթվով: Պարունակում է վիտամիններ՝ C-25.7%, B6- 37.4%, պանտոտենաթթու -10.5%:
Բետա կարոտինը պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից: Դրա կեսն աղեստամոքսային համակարգում վերածվում է A վիտամինի. որը
-խթանում է ոսկրերի նորացման ընթացքը,
-բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և հակաօքսիդանտ ակտիվությունը,
-առանց A վիտամինի անհնարին է ժառանգական ֆումկցիայի ապահովումը,
.լյութեին-զեաքսանտին զույգը և A վիտամինը պաշտպանում են աչքի ցանցաթաղանթը,
.Ֆոլիաթթուն անհրաժեշտ է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան խթանելու ու B12 վիտամինի յուրացման համար , նաև նպաստում է հիշողության պահպանմանը: Սակավության դեպքում կարող է նկատվել մազերի վաղաժամ ճերմակում,
.Պիրիդոքսինը՝ B6 խթանում է լյարդում գոյացող այն ֆերմենտների գոյացումը, որոնք նպաստում են սպիտակուցների ու ճարպերի յուրացման ընթացքին: Հնդկական բժշկությունը ռեհանի ու կաթնափշի յուղերի խառնուրդով բուժում է լյարդի հիվանդություններ: B6 վիտամինի սակավության դեպքում առաջանում են թվով մոտ 120 առողջական խնդիրներ:
.Պանտոտենաթթուն կանխարգելում է ծերացումը, կնճիռների գոյացումը: Կարգավորում է նյարդային համակարգի, մակերիկամների,վահանագեղձի բնականոն ֆունկցիոնալ վիճակը:
Ռեհանը պարունակում է մանգանեղ – 58%, կոբալտ -52%,պղինձ-39%, երկաթ -21%, ռուբիդիում -17%,կալցիում, մագնիում, վանադիում, սիլիցիում – մոտ 15- ական %,
կալիում -12%, ֆոսֆոր,քրոմ ցինկ – մոտ 7-ական %, բոր, յոդ, մոլիբդեն մոտ 5-ական % ,այլ:
Պարունակում է զգալի քանակությամբ բազմաչհագեցած օմեգա-3 ճարպաթթու-32%:
Պարունակում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնող բուսական ստերոլ՝ բետա-սիտոստերոլ-38%:
