Այս բաղադրատոմսը իմանալուց հոտո ՝ խանութից էլ պաղպաղակ չեք գնի․ Ստացվում է շատ համեղ և օգտակար, իսկ պատրաստման եղանակը շատ պարզ


Բաղադրամասեր
-
1 լիտր կաթին՝
-
4 - 5 ձու,
-
300 գ շաքարավազ,
-
50 գ կարագ,
-
վանիլին
Պատրաստման եղանակը
-
Կաթը դնել կրակին մոտ 5 րոպե, ավելացնել կարագը, 1 - 2 րոպե հետո վանիլինը և անընդհատ խառնելով ստանալ համասեռ զանգված:
-
Ձուն և շաքարավազը հարել և ավելացնել զանգվածին: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել կակաո կամ շատ մանր կտրտած մրգեր, մոտ 150 գրամ: Մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա:
-
Ստացված զանգվածը սառեցնել լցնել ամանները և դնել սառնախցիկը:
Դիտեք պաղպաղակի պատրաստման այլ բաղադրատոմսեր
Շոկոլադե պաղպաղակ - տորթ
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/shokolade-paxpaxak-tort
Բանանով դիետիկ պաղպաղակ
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/bananov-dietik-paxpaxak
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/tnakan-paxpaxak
