Այս աղցանը շատ եմ սիրում, երբ այն պատրաստված է օրիգինալ բաղադրատոմսով. Հունական աղցանի պատրաստման եղանակը


Բաղադրությունը`
- 2 հատ լոլիկ
- 1 հատ միջին չափի վարունգ
- 100 գրամ ֆետտա պանիր
- 70 գրամ սև զեյթուն
- 0,5 հատ կարմիր սոխ
- 1 թ/գ օրեգանո
- 2 ճ/գ զեյթունի ձեթ
- 1 ճ/գ քացախ
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Լոլիկը և վարունգը լվանալ և բաժանել խոշոր կտորների։ Կարող եք կտրատել օղակաձև կամ խորանարդիկներով, տարբերություն չկա։ Կարևոր պայման է խոշոր կտորների բաժանելը։
Սոխը լվանալ և կտրատել օղակաձև։
Խորը ամանի մեջ խառնել զեյթունի ձեթը, քացախը, լիմոնի հյութը և օրեգանոն։ Բոլորը միասին լավ խառնել, վրան ավելացնել կտրատած բանջարեղենը և զեյթունը ու նորից խառնել, համեմել աղով և սև պղպեղով։ Լցնել մատուցվող ամանի մեջ և ավելացնել խորանարդիկներով կտրատած ֆետտա պանիրը։
