«Ամեն անգամ այս տեսահոլովակը դիտելիս հուզվում եմ ու լացում». Սոնա Շահգելդյանը


Օրերս երգչուհի Սոնա Շահգելդյանը երաժշտասերներին ներկայացրեց նոր երգ եւ տեսահոլովակ: «Իմ հավերժություն»՝ այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը, որի հեղինակներն Արսեն Բարսամյանն ու Գայանե Ավետիսյանն են, իսկ տեսահոլովակի ռժիսորը Ռուբեն Գրիգորյանն է:
NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ նոր աշխատանքի, ստեղծագործական նորությունների եւ որդու՝ Արթուրի մասին:
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/84MkInCoQFU" frameborder="0" allowfullscreen></iframe>
«Ես ինքս եմ որոշել, որ հենց այս երգի հիմա վրա պետք է լինի տեսահոլովակ։ Այսպիսի երգ, կարծում եմ, դեռ չէր եղել. թե գործիքավորումը, թե երգը, թե խոսքերը՝ ամեն ինչ շատ համահունչ է: Երգի անվանումը եւս ես եմ որոշել»,-նշեց երգչուհին՝ պատմելով նաեւ, թե ինչպես է ստեղծվել «Իմ հավերժություն» կոչվող ստեղծագործությունը.
«Երգն արդեն գրված էր, երբ մի օր գործով գնացի իմ լավ ընկերոջ՝ տաղանդավոր Արսեն Բարսամյանի մոտ, որը երգեր է հեղինակում եւ գործիքավորում է կատարում։ Հարցրեցի՝ արդյոք լավ երգ ունի՞ ինձ համար, նա էլ ինձ ներկայացրեց տվյալ երգը, որը հենց սկզբից էլ հավանել եմ ու ասել, որ պետք է երգեմ այն: Երգը լավն էր ու շատ կարեւոր։ Հետագայում Գայանե Ավետիսյանը գրեց խոսքերը, եւ որոշեցինք, որ այն պետք է ունենա տեսահոլովակ, որի ռեժիսորը շատ տաղանդավոր Ռուբեն Գրիգորյանն է, իսկ պրոդյուսերն իմ շատ սիրելի Սերժ Գաբյանն է»,-ասում է Սոնան՝ խոստովանելով, որ չի սիրում միօրինակությունը, ինչի պատճառով էլ որոշել է ներկայանալ մի փոքր տարբեր կերպարով.
Շարունակությունը այստեղ ՝ style.news.am
