Խմեք այս թեյը սոված փորին և նիհարեք
Եզան լեզուն հայտնի է իր բուժիչ հատկություններով, օրինակ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին U, որը հիանալի հակասեպտիկ է:
Բացի այդ, եզան լեզուն շատ լավ օգնում է նիհարել:
Այդ նպատակով ավելի լավ է օգտագործել եզան լեզվի սերմերը, այն կարել է ձեռք բերել ցանկացած դեղատնից:
Եթե դուք ունեք խնդիրներ աղեստամոքսային համակարգի հետ, ապա եզան լեզվի հյութը կօգնի ձեզ ազատվել այդ խնդրից:
Այսօր Xohanoc.am-ը ձեզ հետ մի բաղադրատոմսով կկիսվի, որի շնորհիվ դուք ոչ միայն կազատվեք ստամոքսի խնդիրներից, այլ նաև ավելորդ կիլոգրամներից:
Կանաչ թեյ՝ նիհարելու համար
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ եզան լեզվի սերմ
- 250 մլ ջուր
Պատրաստման եղանակը
1 Եզան լեզվի սերմերը լցրեք եռացրած ջրի մեջ:
2 Թողեք թեյը թրմվի 15-20 րոպե:
3 Անցկացրեք թանզիֆով:
Նիհարեղնող թեյը կարող եք խմել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Խմեք օրական 50 մլ, սոված փորին:
Օգտագործեք 10 օր, որից հետո պետք է դադար տալ 1 ամիս: Այս միջոցով նիհարելուց առաջ խորհուրդ է տրվում անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Հակացուցումներ. Տրոմբի առկայություն, ստամոքսի բարձր թթվայնություն: