Այս գաղտնիքը ձեզ կօգնի, որ ծիրանաչիրը ստացվի իդեալական․ Կարևոր հանգամանք ծիրանի չիր պատրաստելու ժամանակ

Դիտումներ 15574

Այս գաղտնիքը ձեզ կօգնի, որ ծիրանաչիրը ստացվի իդեալական․ Կարևոր հանգամանք ծիրանի չիր պատրաստելու ժամանակ

Պատրաստեք ծիրանի չիր.

 

 

Ներկայացնում ենք պատրաստման եղանակը, գաղտնիքներն ու նրբությունները

 
 


Ծիրանը հայկական միրգ է սիրված ողջ աշխարհում: Այն անչափ հյութեղ է, ունի նուրբ և քնքուշ համ: 

 

Ցավալի է միայն, որ ծիրանի սեզոնը երկար չէ: Բայց սա մեծ խնդիր չէ, քանի որ մարդիկ սովորել են երկարեցնել իրենց հաճույքը' սիրելի մրգերից պատրաստելով ձմեռվա համար պահածոներ ու կոմպոտներ: Բայց այդ ամենն այնքան էլ օգտակար չէ մեր օրգանիզմի համար, քանի որ պարունակում են մեծ քանկությամբ շաքար: Մենք խորհուրդ ենք տալիս սիրելի մրգերից չիր պատրաստել:

 

Վաճառքում հաճախ կարելի է հանդիպել վառ դեղին գունավորմամբ, հյութեղ տեսքով ծիրանաչրի, որ խիստ տարբերվում է նրանից, ինչ կստանաք, եթե տանը չորացնեք միրգը: Հավատացեք, որ գեղեցիկ տեսքը դեռ չի խոսում անվտանգության մասին: Նման ծիրանաչիրը պարունակում է քիմիկատներ, որոնք էլ երկար ժամանակ կանխարգելում են գունաթափումը: Նման վտանգավոր գնումներից խուսափելու համար ավելի լավ է պարզապես սովորել, թե ինչպես ճիշտ չորացնել ծիրանը տնային պայմաններում: Եվ այսպես' տանը 1 կգ ծիրանաչիր պատրաստելու համար Ձեզ պետք կգա մոտ 4 կգ ծիրան: Ընդ որում, ծիրանները պետք է լինեն շատ հասունացած, բայց առանց վնասվածքների: Դրանք լավ լվանալուց հետո պետք է բաժանել երկու մասի, հանել կորիզն ու 10 րոպեով մտցնել կիտրոնաջրի մեջ /1 լ ջրին 8 թեյի գդալ կիտրոնի հյութ/: Այնուհետև պետք է ծիրանները տեղավորել որևէ ճաղավանդակի վրա' միջի մասով դեպի վեր, և այնպես, որ մի ծիրանը չկպչի մյուսին:



Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է չորացնել ծիրանը 3-4 օր արևի տակ, որից հետո կարելի է ավելի խիտ դասավորել ծիրաններն ու տեղափոխել ստվերոտ, բայց քամոտ վայր ու թողնել, որ դրանք վերջնական չորանան:

Ծիրանաչիրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնցից շատերով օժտված չէ հասուն միրգը: Սա է պատճառը, որ բժիշկները խորհորդ են տալիս հղի կանանց ու երեխաներին իրենց սննդակարգ ծիրանաչիր մտցնել:

Կան ծիրանաչիր պատրաստելու շատ եղանակներ: Մեկի մասին արդեն խոսեցինք: Ներկայացնենք ևս երկու տարբերակ:

1. Կարելի է չորացնել ծիրանները առանց կորիզը հանելու: Դա կօգնի ներսում ավելի շատ վիտամիններ պահել: Այդպիսի չորացումը արևի տակ տևում է մոտ մեկ շաբաթ, որից հետո նոր կարելի է ծիրանները ստվերոտ, քամոտ տեղ տեղափոխել:

 
2. Ընդունված է նաև ծիրանաչիրը ջեռոցում պատրաստելը: Նման չորացման համար ևս պետք է նախապես կիսել ծիրաններն ու 10 րոպեով թողնել դրանք կիտրոնաջրի մեջ: Ծիրանաչիր պատրաստելու այս եղանակը տևում է մոտ 1-2 ժամ: Ընթացքում կարևոր է թույլ չտալ, որ ջերմաստիճանն անցնի 120 աստիճանից, քանի որ մրգերը կարող են վառվել: Ընթացքում նաև պետք է պարբերաբար թափահարել այն ցանցը, որի վրա ծիրաններն են դրված: Բնական է, որ ջեռոցի դուռը փակել չի կարելի:

 
 


Ամենաընթերցվածը