Սերկևիլը ունի մի շարք բուժիչ և օգտակար հատկություններ, բայց նաև հակացուցումներ

Դիտումներ 1545
Սերկևիլը ունի մի շարք բուժիչ և օգտակար հատկություններ, բայց նաև հակացուցումներ

Սերկևիլը Միջերկրածովյան երկրներում հնագույն ժամանակներից համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ, ի պատիվ Վեներա աստվածուհու[4]։

Հասուն պտուղները պարունակում են մինչեւ 10,85 տոկոս շաքար, այդ թվում՝ մինչեւ 6,27 տոկոս ֆրուկտոզ, պրոտոպեկտին՝ 4,7 տոկոս, եթերային յուղեր եւ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու: Պտուղների կեղեւում հայտնաբերվել են էթիլենային եւ պերարգոնային եթերներ, որոնք պտուղներին տալիս են յուրահատուկ հոտ: Սերկեւիլի սերմերը պարունակում են մինչեւ 20 տոկոս լորձ, 0,53 տոկոս գլիկոզիդամին, օսլա, դաբաղանյութեր, էմուլսին ֆերմետներ, 8,15 տոկոս ճարպային յուղ: 
 

Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովաչուցիչ ըմպելիքների, մալմելադ, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։

Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։ Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ՝ լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։


Զգուշացում։ Սերկևիլենու պտղիցսերմից և տերևից ստացված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին։
Տեսողությունը պայծառացնող. 1 ճ/գ սերկևիլի (կամ սպիտակ ակացիայի) մեղրը լուծեք 1 լ 40-42 C ջերմաստիճանի զտված ջրի մեջ։ Դեմքը մտցրեք սենյակի ջերմաստիճանի մեղրաջրի մեջ, բացեք աչքերը, 15 վայրկյան հետո բարձրացրեք գլուխը, ընդմիջեք 20-30 վայրկյան և կրկնեք աչքերի լոգանքը` ընդամենը 3-4 անգամ։ Մաքուր ջրի փոխարեն` կարելի է օգտագործել տերեփուկ կապույտի, երիցուկի, տուղտի արմատի, սև հապալասի թույլ ջրային թուրմերը։
Աղիները մաքրող. Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ (2։1), տաքացրեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Լյարդի հիվանդություններ. Եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։
Պտղի` կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ, խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։
Լեղամուղ. Մանրացրեք պտուղը, 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Նպաստում է լեղու գոյացմանը և արտազատմանը, ունի նիհարեցնող հատկություն։
Օրգանիզմը մաքրող վիտամինային խառնուրդ. Բլենդերի մեջ խառնեք մեկ սերկևիլ, կեսական տանձ և դեղձ, ավելացրեք 50 մլ եռջուր։
Ախորժակը լավացնող.

 
 
 Խառնեք մեկ միջին սերկևիլի քերուկ, 2-ական թ/գ մեղր և խնձորի քացախ։

Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Մարսողությունը լավացնող. 100 գ պտղամսին (առանց սերմերի) ավելացրեք 800 մլ զտված ջուր, դրեք կրակի վրա, 5 րոպե եռացրեք, 1 ժամ թրմեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-4 անգամ։
Լուծ. 200 գ պտուղը (սերմով) 20 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա և 1 լ ջրի մեջ (ջրային բաղնիք)։ Խմեք 100-ական մլ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։
Օնկոլոգիա. Ճառագայթային թերապիայի բացասական հետևանքները վերացնելու նպատակով և աղեստամոքսային համակարգի արյունահոսող վերքերի դեպքում կերեք սերկևիլի պտուղ` թարմ, խաշած, ջեռոցում եփած, կամ խմեք հյութը։


Սերկևիլի մեջ պարունակվող հակաօքսիդանտ նյութերը նվազեցնում են ուռուցքների առաջացման և զարգացման վտագը։
Անեմիա. Հեռացրեք պտղից սերմը, տեղը լցրեք 1-2 թ/գ մեղր, եփեք ջեռոցում` մինչև փափկելը։
*15 գ մանրացրած պտղամիսը (առանց սերմերի) 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում` ջերմապահի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ և հետո։
*50 գ պտղամիսը (առանց սերմերի և կեղևի) 8 ժամ թրմեք 400 մլ օղու մեջ, մութ տեղում։ Խմեք 15-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Առատ դաշտան. 100 գ թարմ (կամ 50 գ չորացրած) պտուղը 10 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։
*Փոշիացրեք սերկևիլի սերմը, խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` կաթի հետ։ Օգտագործեք դաշտանից 1 շաբաթ առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Հաստաղիի ճաքեր. Օրը մի քանի անգամ դրեք թրջոցներ սերկևիլի գոլ հյութով։
Բրոնխների ասթմայի սուր նոպաներ. 2 թ/գ սերկևիլի թարմ տերևը (1թ/գ չորը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
գ 2 թ/գ սերկևիլի թարմ տերևին ավելացրեք 200 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, մզեք հումքը, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
 

Ստամոքսաբորբ. Փոշիացրեք սերկևիլի չորացրած տերևը, 1 ճ/գ փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Շաքարային դիաբետ. Խառնեք 2-ական թ/գ սերկևիլի մանրացրած թարմ տերև և մատղաշ ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք, քամեք, վերականգնեք ծավալը։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։
Հազմրսածություն. Խառնեք 1-ական ճ/գ թոքախոտի տերև, անիսոնի պտուղ, սերկևիլի սերմ։ 20 րոպե եփեք 500 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 10 րոպե թրմեք, քամեք, խառնեք 1 ճ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում, գոլ վիճակում։
*Մանրացրեք 1 միջին պտուղ, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5-6 անգամ։ Անգինայի դեպքում կատարեք ողողումներ։
* Խմեք 2-ական ճ/գ սերկևիլի հյութ` օրը 2-4 անգամ։
Արյունահոսություն լնդերից. Առանձնացրեք 1-2 տարեկան ճյուղի կեղևը, 1 թ/գ մանրացրած կեղևը կես ժամ եփեք 300 մլ ջրում, թույլ կրակի վրա` փակ տարայում։ Կատարեք ողոողումներ։ Օգտակար է նաև ստոմատիտի դեպքում։
Սերկևիլի սերմը պարունակում է մեծ քանակությամբ լորձ, որն ունի պարուրող և խորխաբեր հատկություններ։ Ստամոքսաբորբի, փորկապության, անգինայի, տրախեիտի, բրոնխիտի, թոքախտի` նախնական փուլում օգտակար են սերմից ստացված եփուկը և թուրմը։
Եփուկ. 100 գ սերմը եփեք 400 մլ ջրում` թույլ կրակի վրա, փակ տարայում` մինչև մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Թուրմ. 10 գ սերմը 15 րոպե թրմեք 200 մլ գոլ ջրում, ընթացքում խառնեք` դա կարևոր է, որպեսզի առանձնանա լորձը, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Կոլիտ. 10 գ սերմը 8-10 ժամ թրմեք 200 մլ ջրում` սենյակային պայմաններում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Կոնյուկտիվիտ. Դրեք թրջոցներ սերմի եփուկով, պահեք 3 րոպե։
Կարևոր է իմանալ, որ մի քանի տարի առաջ գիտնականներն ապացուցել են, որ սերկևիլի տերևի և սերմի թուրմերն ունեն խոլեստերինի մակարդակը կարգավորող հատկություն` արտադրվում են հատուկ եղանակով պատրաստված դեղամիջոցներ։
Արոմաթերապիա. Սերկևիլի կեղևը պարունակում է զգալի քանակությամբ բույսին բնորոշ եթերային յուղեր, որոնք ունեն հակադեպրեսանտ հատկություն։

Սերկևիլի գեղեցկացնող հատկությունները
Անձամբ ինձ համար սերկևիլից ստացված պատրաստուկներն անփոխարինելի են եղել։ Սերկևիլը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մաշկի համար` անկախ տարիքից։
Թույլթառամողմաշկ. Մերսեք դեմքը սերկևիլի փոքր դիլիմով։
* Մանր կտրատած սերկևիլի վրա լցրեք այնքան ջուր, որ ծածկի հումքը, թրմեք 2-3 ժամ, քամեք թանզիֆով։ 100 մլ թուրմի մեջ լուծեք 10 մլ օղի, մշակեք մաշկը լվացվելուց հետո։
Դիմակ չոր մաշկի համար. Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ գոլ մեղր և բուսայուղ, 1 թ/գ սերկևիլի հյութ։ 15-20 րոպեից մաքրեք։ Կարելի է կատարել շաբաթական 2-3 անգամ, շարունակեք 1 ամիս։ Ունի փափկեցնող, կնճիռները հարթեցնող հատկություն։
*Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ սերուցք և սերկևիլի պտղամսի քերվածք։ Մաքրեք 15-20 րոպեից։ Հարմար է նաև նորմալ մաշկին։
*Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ կարագ և եփած` տրորած սերկևիլի պտղամիս, 1 թ/գ մեղր, 15-20 րոպեից մաքրեք։
Լոսյոն ճարպոտ մաշկի համար. Մզեք սերկևիլի քերուկը, քամեք թանզիֆով։
Մաքրեք մաշկը հյութի մեջ թրջված բամբակե խծուծով։ Հյութն ունի վերքամոքիչ, սպիտակեցնող հատկություն։

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը