Սև հաղարջի մուրաբա առանց եփելու, ստացվում է շատ համեղ և օգտակար
Դիտումներ 376
Բաղադրիչներ.
սև հաղարջ – 1 կգ,
շաքարավազ – 1.5 կգ
Հատապտուղները կարելի է պահածոյացնել նաև առանց եփելու:
Այսպես ավելի շատ օգտակար բաղադրիչներ կպահպանվեն մթերքի մեջ: Իսկ սև հաղարջի մուրաբան համարվում է մրսելուց առաջացած հիվանդությունների լավագույն դեղամիջոցը:
Հատիկները լվանալ, թողնել, որ լավ քամվեն և չորանան:
Շաքարավազը լցնել վրան, մի քանի ժամ թողնել:
Փայտե գդալով անընդհատ խառնել, մինչև շաքարը լիովին խառնվի և ստացվի համասեռ զանգված:
Առավել համասեռ կստացվի, եթե միրգը մսաղացով անցկացնեք:
Խառնել այնքան ժամանակ, մինչև շաքարավազն այլևս ամանի հատակին նստվածք չառաջացնի:
Հետո լցնել մաքուր բանկաների մեջ և պահել:
Ամենաընթերցվածը