Ծիրանի ջեմ. Պատրաստման եղանակը, գաղտնիքներն ու նրբությունները


Բաղադրամասեր
-
ջուր,
-
կիտրոնի աղ,
-
ծիրան,
-
շաքարավազ
Պատրաստման եղանակը
-
Սուր դանակով ծիրանները կիսում են և հանում կորիզները:
-
Որպեսզի ծիրանի կտորները չսևանան, դրանք անմիջապես ընկղմում են ջրի մեջ. 1 լ ջրին ավելացնում են 1 թգ. լիմոնաթթու կամ կիտրոնի աղ:
-
Ծիրանի ջեմ կարելի է պատրաստել 2 եղանակով:
-
Այդ նպատակով լվացած և կես մասերի բաժանած ծիրանի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի 1/4 մասը եփում են 10-15 րոպե, ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկեն, այնուհետև լցնում մնացած շաքարն ու ծիրանը և նորից մի քիչ եփում, մինչև որ պարունակությունը սկսում է դոնդողվել:
-
Բուրմունքը լավացնելու համար ջեմի մեջ գցում են մաքրած մի քանի կորիզ: Կորիզները պետք է անպայման լինեն քաղցր:
