Ինչպես պատրաստել բալի կոմպոտ

Դիտումներ 1996
Ինչպես պատրաստել բալի կոմպոտ

Բաղադրիչներ երեքլիտրանոց տարայի համար.
բալ – 500 գ,
շաքարավազ – 300 գ,
ջուր


Բալը լվանալ, կոթերը հեռացնել, լավ լվանալ, լցնել ստերիլ բանկաների մեջ:

Վրան եռացած ջուր լցնել:

Ջուրը պետք է լցնել բարակ շիթով:

Ծածկել եռացած ջրով մշակած մաքուր կափարիչով, թողնել այդպես թրմվի մի քանի ժամ: Այդ ընթացքում պտուղները ծանրանում և իջնում են ներքև:

Բալի համ ստացած ջուրը դատարկել կաթսայի մեջ, եռացնել, ավելացնել 300 գ շաքարավազ, եփել 5-7 րոպե, մինչև շաքարի բյուրեղները լրիվ հալվեն:

Օշարակը լցնել բալով լի բանկաների մեջ մինչև վերջ, փակել:

Շուռ տալ, փաթաթել և թողնել այդպես հովանա:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը