Ինչպես պատրաստել տնական կետչուպ, առանց քացախ և օսլա

Դիտումներ 502

Ինչպես պատրաստել տնական կետչուպ, առանց քացախ և օսլա

Բաղադրամասեր

  • 1 չափաբաժին

  • 1,5 կգ մուգ գույնի սալոր կամ 2 սուրճի բաժակ ցանկացած կարմիր գինի

  • 20-25 հատ կարմիր քաղցր պղպեղ

  • 5-6 հատ կարմիր տաքդեղ (կամ ըստ ճաշակի)

  • 1 գլուխ սխտոր

  • 100 - 200 գ շաքարավազ

  • 2 ճաշի գդալ աղ

  • Շաքարավազը և աղը ավելացրեք ըստ ճաշակի -քիչ չափաբաժիններով ամեն անգամ համտեսելով

  • 1 թեյի գդալ աղացած սև պղպեղ

  • 1/4 թեյի գդալ աղացած մեխակ

  • Թեյի գդալի ծայրին աղացած հնդկական ընկույզ

  • Մեխակը և հնդկական ընկույզը ավելացրեք ըստ ցանկությամբ



Պատրաստման եղանակը

  • Պղպեղը լվանալ և շարել ջեռոցի թավայի մեջ, խորովել 200 աստիճանում 15-20 րոպե

  • Հանել ջեռոցից փակել կափարիչով կամ ֆոլգայով, թողնել մինչև սառչելը, մաքրել կեղևը և հեռացնել սերմերը

  • Սալորը լվանալ, հեռացնել կորիզները, շարել խորը թավայի մեջ, վրան լցնել 2-3 ճաշի գդալ ջուր, փակել կափարիչով և եփել մարմանդ կրակով։ Եռացնել 5 րոպե։ Սառեցնել և քամել ճաշքամիչով: Հյութը օգտագործեք ըստ ցանկությամբ

  • Խորոված տաքդեղը, քամած սալորը և սխտորը խփել բլենդերով, լցնել կերամիկական կամ չժանգոտվող կաթսայի մեջ և մարմանդ կրակով եփել մինչև թանձրանալը։

  • Ավելացնել սև պղպեղը, շաքարավազը, աղը, մեխակը և հնդկական ընկույզը, սառեցնել, լցնել համապատասխան տարրաների մեջ, փակել կափարիչով և պահել սառնարանում։ Ապահովության համար վրան լցրեք հալած յուղ

  • Եթե սալորի փոխարեն պետք է օգտագծեք կարմիր գինի, ապա այն ավելացրեք աստիճանաբար, համեմունքների հետ

  • Եթե ցանկանում եք, այս նույնը պատրաստել տարվա ցանկացած եղանակին, ապա խորհուրդ է տրվում խորոված, մաքրած տաքդեղը, առանձին տեղադրել սննդային տոպրակների մեջ և պահել սառնախցիկում։

  • Պատրաստելուց առաջ հանել, հալացնել և պատրաստել։

  • Բարի ախորժակ



Ամենաընթերցվածը