Ոսպը բուժում է ճնշումը, չարորակ ուռուցքը, ոսկրացավերը, սիրտը, լյարդը, մարսողական համակարգը ․․․ Ունի նաև հակացուցումներ

Դիտումներ 640
Ոսպը բուժում է ճնշումը, չարորակ ուռուցքը, ոսկրացավերը, սիրտը, լյարդը, մարսողական համակարգը ․․․ Ունի նաև հակացուցումներ

Ոսպ (լատ.՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին միամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 6 տեսակ։

Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցային նյութեր, օսլա, ճարպ։ Սերմերը պարունակում են վիտամիններ, ճարպայուղեր և միկրոտարրեր։

Բժշկության մեջ օգտագործվում են ոսպի սերմերը։

Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, կերակրափողի խոցերի, հազի, խոցերի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, բարորակ և չարորակ ուռուցքների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, մարսողական ուղու բորբոքումների, լուծի, ջրգողության բուժման համար։

 
Ոսպի հակացուցումները

Գերգազառաջացումը, դիսբակտերիոզ կամ աղիքային հիվանդություն ունեցողներին խորհուրդ չի տրվում տարվել ոսպով: Ոսպ խորհուրդ չի տրվում նաևորոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում, օրինակ՝ պոդագրայի: Այն դժվար է մարսվում, ուստի ստամոքսի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել ոսպով աղցաններ: Բայց կարելի է լավ եփած, տրորած վիճակում վայելել այն:

 

Ոսպի մեջ մեծ քանակությամբ օսլա, բնական շաքար, չհագեցած ճարպաթթուներ են պարունակվում: Մեծ քանակությամբ լուծվող բջջանքի շնորհիվ բարելավվում է մարսողությունը, որն իր հերթին աղիքների քաղցկեղի կանխարգելման հրաշալի միջոց է: Այս մթերքն օգտակար է կանանց առողջությանը: Մեկ բաժին ոսպըկարող է ապահովել մարդուն անհրաժեշտֆոլաթթվի օրաբաժնի 90%-ը: Ուստի այն պետք է ներառել հղի կանանցսննդակարգում, պտղի նորմալ ձևավորման համար: Այս մթերքը հարուստ է A, PP, E և В խմբի վիտամիններով ու բետա-կարոտինով: Հարուստ է հանքանյութերով՝ մանգանաթթվով, յոդով, ցինկով, երկաթով, կոբալտով, բորով ու քրոմով, սելենով, ծծումբով, ֆոսֆորով ևն: Ոսպի առկայությունն օրաբաժնում բարելավում է սրտի, նյարդային ու արյունաստեղծ համակարգերի աշխատանքը: Բուսական աշխարհում սննդարար ու օգտակար հատկություններով ոսպին հավասար մթերք թերևս չկա: Տրիպտոֆանի պարունակության շնորհիվ այն անփոխարինելի է նյարդային համակարգի համար. օգնում է մշակելու սերոտոնին հորմոնը, որը, ինչպես հայտնի է, պատասխանատու է հոգեկան հավասարակշռության ու լավ տրամադրության համար: Դեռևս հին բժշկողներն այն համարում էին հոգուն հանգստություն բերող սնունդ: Ոսպի պարունակած մագնեզիումը, կալիումը, ցինկն ու երկաթը դրական են ազդում արյունատար ու սիրտ-անոթային համակարգի վրա, օգնում են մաքրելու անոթները վտանգավոր խոլեստերինից, բարձրացնում են հեմոգլոբինը, կարգավորում սրտամկանի աշխատանքն ու ամրացնումայն: Եթե ձեր ընտրած սննդակարգը ոսպ է ներառում, ապա վստահ եղեք, որ վիտամինների ու հանքանյութերի անբավարարության խնդիր չեք ունենա: Այս ամենից զատ՝ ոսպը նաև էկոլոգիապես մաքուր ու անվտանգ մթերք է: Բանն այն է, որ եթե անգամ այս բույսը մշակվել է աղտոտված տեղանքում, միևնույն է,նիտրատներ, թունավոր նյութեր ու ռադիոնուկլեիդներ չի կլանում ու կուտակում: Կրծքագեղձի և ուղիղ աղիքի քաղցկեղի կանխարգելման նպատակով առաջարկվում է ոսպով պատրաստված սնունդ ընդունել ցանկացած վիճակում, քանի որ իզոֆլավոնները (նյութեր, որոնք ճնշում են քաղցկեղային բջիջների աճը), չեն քայքայվում ջերմամշակման արդյունքում: Ոսպը շատ օտակար է դիաբետով հիվանդների համար, քանի որ պարունակում է թեթև ածխաջրեր: Դրանք ոչ միայն չեն բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, այլև լավ են յուրացվում օրգանիզմում: Ոսպը հաջողությամբ կիրառում են նաև ժողովրդական բժշկության մեջ: Օրինակ՝ այրվածքները բուժում են կարագի հետ խառնած ոսպի ալյուրով, իսկ վերքերի սպիացման համար այն խառնում են դեղնուցին: Միզաքարային հիվանդության դեպքում ցավը մեղմելու համար պետք է օրական 3 անգամկես բաժակ ոսպով շիլա ուտել: Ոսպի օգտագործումն օգուտ էտալիս ամբողջ օրգանիզմին: Եվ քանի որ բնության մեջ գոյություն չունի բացարձակ օտակար ու բացարձակ վնասակար մթերք, ոսպն էլ ունի իր վտանգները:

Ոսպով ամենահամեղ և օգտակար ուտեստներ բաղադրատոմսերը ՝ 

Վերմիշելով ոսպապուր

Բաղադրատոմսը այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/vermishelov-vospapur

Ավելուկով ոսպապուր

Բաղադրատոմսը այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/avelukov-vospapur
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը