Մեղրով տորթ․ Ամանորյա ամենահամեղ տորթի բաղադրատոմսը
Դիտումներ 1062
Պատրաստման եղանակը
-
Ջրի մեջ հալեցնել 125 գրամ սերուցքային կարագը, ավելացնել շաքարավազ, մեղր, խառնել և տաքացնել, անընդհատ խառնել։ Պետք է, որ զանգվածը դառնա միատարր։ Ավելացնել փխրեցուցիչը և խառնել այնքան, քանի դեր զանգվածը չի սպիտակացել։
-
Ավելացնել ձու և լավ խառնել։ Ավելացնել ալյուր և խառնել, որպեսզի ստացվի փափուկ խմոր։ Բաժանել 6-8 մասի և գրտնակել շերտերը։ Թխել 170-180 աստիճանում, 5-10 րոպե։
-
Կրեմի համար 300 գրամ տաքացրած սերուցքային կարագը հարել մինչը փարթամ զանգված ստանալը։ Շարունակել հարելը և դանդաղ ավելացնել եփած խտացրած կաթ և շարունակել հարել, մինչև փարթամ զանգված ստանալը։
-
Ստածված շերտերը դնել իրար վրա և հավասար կտրատել, հավասար կողմեր ստանալու համար։ Ամեն մի շերտը քսել կրեմով և դնել իրար վրա, վերևի շերտը նույպես պատել կրեմով։ Զարդարել մանրեցված ընկույզով։
Ամենաընթերցվածը