Հրաշալի միջոց գգլխամաշկը պաշտպանելու և թեփը վերացնելու համար

Դիտումներ 298
Հրաշալի միջոց գգլխամաշկը պաշտպանելու և թեփը վերացնելու համար

Գլխամաշկի թեփոտությունը հիվանդություն է, եւ ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դրանով տառապում է երկրագնդի ամեն 3-րդ՝ 12 տարեկանից բարձր բնակիչ: Որպեսզի ազատվեք այդ տհաճ հիվանդությունից, հարկավոր է զբաղվել հետևողական բուժմամբ:

Պետք է սկսել ճիշտ հետևել գլխամաշկին: Ամենակարևոր սկզբունքներն են՝ մաքրումը, սնուցումը, խոնավացումը և պաշտպանությունը:

Թեփի դեմ պայքարում ձեզ շատ կօգնեն В6 ,В1 նաև D և Е վիտամինները: Ըտրելով վիտամինային «համալիր» ' ուշադրույթուն դարձրեք, որ դրա կազմում անպայման լինի ցինկ:


Գլխի մաշկը արևից պաշտպանելիս կրեք այնպիսի գլխարկներ, որոնք չեն խանգարի օդափոխանակությունը. դա եւս կարող է թեփի առաջացման պատճառ դառնալ :

Եթե թեփն այդքան էլ շատ չէ, կարելի է լուծել այդ խնդիրը բուժիչ շամպունների միջոցով, որոնք հակաբակտերիալ գործառույթ են կատարում: Ընտրեք նաև կաթնամթերքի հիման վրա պատրաստված շամպուններ, որոնք հիանալի են գլխամաշկի համար:

Եթե հաճախ եք օգտագործում մազերի համար նախատեսված տարբեր քսուքներ' մուս, ժելե, լաք, ապա հիշեք, որ 6-8 ժամ հետո դրանք պարտադիր պետք է լվանալ մազերից:

Կան թեփի դեմ տնական բավական արդյունավետ միջոցներ: Ահա դրանցից մի քանիսը...

Թեյի ծառի եթերային յուղը (կարելի է գնել յուրաքանչյուր դեղատանը) հիանալի է թեփի դեմ պայքարում: Դուք պետք է տաքացնեք մի փոքր թաս ջուր, ավելացնեք 1 թեյի գդալ թեյի ծառի յուղ: Երբ խառնուրդը պատրաստ լինի, լցրեք այն Ձեր գլխին այնպես, որ ջուրը հասնի գլխամաշկին: Փաթաթեք մազերը սրբիչով և թողեք այդպես 20 րոպե: Այնուհետև կարող եք լվանալ մազերը:

Մազերը լվանալուց 20 րոպե առաջ գլխամաշկին քսեք մանանեխի քսուք: Չոր մանանեխը լուծեք տաք ջրի մեջ այնպես, որ թթվասերի խտության զանգված ստանաք: Քսեք այն գլխամաշկին և 15-20 րոպե հետո լավ լվացեք ջրով և մի փոքր շամպունով:

Վերցրեք 4 կիտրոնի կեղև: Եփեք դրանք 1 լիտր ջրում 15 րոպե: Ստացված ջրով լվացեք մազերը շաբաթը մեկ անգամ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը