Գազարի բացառիկ օգտակար հատկությունները․ Սրա մասին պետք է իմանան հատկապես կանայք

Դիտումներ 1480
Գազարի բացառիկ օգտակար հատկությունները․ Սրա մասին պետք է իմանան հատկապես կանայք

Գազար (լատ.՝ Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 60, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ

Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևները։

Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են ստամոքսի, լյարդի, փայծախի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների, ջղացավության և ձվաբջջի թերզարգացման բուժման համար։


Արդյոք գազարը օգտակար է առողջության համար
Այս խրթխրթան բանջարեղենը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Սակայն, այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը: Կարդացեք ստորև և ծանոթացեք գազարի 22 օգտակար հատկություններին:

1. Աչքերի Խնամք
Գազարը շատ օգտակար է աչքերի համար, շնորհիվ մեծ քանակության բետա կարոտինի, որը լյարդում վերածվում է A վիտամինի: Այս վիտամինը ցանցաթաղանթում վերածվում է ռոդոսպին կարմիր պիգմենտի, որն անհրաժեշտ է գիշերը տեսնելու համար: Բետա կարոտինը բարելավում է գիշերային տեսողությունն ու պաշտպանում է աչքերի խնդիրներից` գլաուկոմա, մակուլար խնդիրներ և կատարակտ:

2. Սրտանոթային համակարգ
Գազարը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և պոլիացետիլին, որոնք պաշտպանում են սիրտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարոտինոիդների օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների հնարավորությունը: Բացի բետա կարոտինի հարուստ պաշարից, գազարը նաև պարունակում է ալֆա կարոտին և լուտեին: Գազարի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սիրտը օքսիդատիվ վնասից, խոլեստերինի մակարդակի բարձրացումից, քանի որ այն պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք արգելում են դառը թթուները:

 
 

Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է

3. Քաղցկեղի կանխարգելում
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գազարի օգտագործումը կրճատում է թոքի, կրծքի և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը: Սա այն պատճառով, որ գազարը հարուստ է պոլիացետիկ հակաօքսիդանտ ֆալկարինոլով, որը պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ: Նույն ձևով, գազարն ունի նաև քաղցկեղածին բջիջների աճը կանխարգելող հատկություն և նպաստում է մարսողական համակարգի առողջացմանը:

4. Իմունային Համակարգ
Գազարը պարունակում է մի շարք սնուցող նյութեր և հակաօքսիդանտներ, C վիտամին, որոնք խթանում են իմունային համակարգը: Գազարի կանոնավոր օգտագործումն ապահովում է ընդհանուր մարմնի պաշտպանություն:

5. Ատամների առողջություն
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը:

Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:

6. Օրգանիզմի մաքրում
Ինչպես նշեցինք, գազարը պարունակում է առատ վիտամին A, որն օգնում է լյարդին հեռացնել օրգանիզմից տոքսինները: Այն կրճատում է լյարդում ճարպի կուտակումները: Լուծելի մանրաթելերը մաքրում են հաստ աղիքը:

7. Հակատարիքային հատկություն
Բետա կարոտինի պարունակությունը գործում է որպես հակաօքսիդանտ և կանխում է բջիջների վնասը` կարգավորելով մետաբոլիզմը: Այսպիսով այն ունենում է հակատարիքային էֆեկտ:

8. Դաշտանի ընթացքում և հետո
Գազարի հյութը շատ օգտակար է կանանց համար: Ֆիտոէստրոգենը մեղմացնում է ցավերը և կարգավորում է արյան հոսքը: Այն նաև օգտակար է կանանց հետդաշտանային տարիքում:

9. Հղիություն
Գազարը հատկապես օգտակար է հղիության ընթացքում, քանի որ այն օգնում է պտղի զարգացմանը և կրճատում ինֆեկցիաների և թերզարգացման հավանականությունը:

Գազարի կանոնավոր օգտագործումը նպաստում է կաթնարտադրությանը և բարելավում կաթի որակը:

10. Կաթված
Հարվարդի Համալսարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ շաբաթական վեց գազար օգտագործող մարդկանց մոտ կաթված ստանալու հավանականությունը ավելի փոքր է, քանի ամսական մեկ գազար օգտագործողներինը:

11. Կալցիումի աղբյուր
Մեզանից քչերը գիտեն, որ գազարը պարունակում է կալցիում, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների և կանանց ոսկորների աճի և զարգացման գործում:

Բաղադրատոմսը այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/koreakan-salat-patrastvac-gazarov
 

 12. Մարսողական համակարգ
Գազարը մանրաթելի լավ աղբյուր է, որը կարգավորում է մարսողությունը: Այն օգտակար է փորկապության և թթվայնության համար: Մանրաթելերն նպաստում են նաև քաշի նվազեցմանը` խուսափելով արյան մեջ շաքարի տատանումներից։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը