Գազարը կօգնի ազատվել լնդերի արյունահոսությունից


Եթե ձեր լնդերը բորբոքված են և սկսել են արնահոսել, ապա ձեզ կարող են օգնել շատ պարզ բաղադրատոմսերով պատրաստվող հետևյալ արդյունավետ ողողման միջոցները։
Օրը 3 անգամ բերանը ողողեք թարմ պատրաստված գազարի հյութով։ Անհրաժեշտ է գազարի հյութը խառնել ջրի հետ 1։1 հարաբերակցությամբ։
1 ճաշի գդալ վաղենակի(календула) ծաղիկները լցրեք 1 բաժակ եռման ջրի մեջ, 10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, քամեք և օրը 2-3 անգամ ողողեք բերանը։
1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի ծաղիկները լցրեք 1 բաժակ եռման ջրի մեջ, 45 րոպե թրմեք թերմոսի մեջ, քամեք և օրը 2-3 անգամ ողողեք բերանը։
