Այլևս պետք չէ գնել լոխում խանութից, այժմ դուք կարող եք պատրաստել այն տան պայմաններում

Դիտումներ 577

Այլևս պետք չէ գնել լոխում խանութից, այժմ դուք կարող եք պատրաստել այն տան պայմաններում

Բաղադրամասեր

  • 1 հատ նարինջի հյութ,

  • 250 գր շագանակագույն շաքարավազ,

  • 1 հատ կիտրոն (կեղև),

  • 1 հատ նարինջ,

  • 0.5 հատ կիտրոնի հյութ,

  • 1.5 բաժակ ջուր,

  • 3 բաժակ շաքարի փոշի,

  • 2/3 բաժակ եգիպտացորենի օսլա (крахмал),

  • 4 կաթիլ էսսենցիա,

  • 2 ճ/գդ ժելատին,

  • սննդի գունանյութ` ըստ ճաշակի

Պատրաստեք շատ համեղ լոխում տան պայմաններում
 


Պատրաստման եղանակը

  • Կիտրոնահյութն և նարնջի հյութը լցնում ենք չկպչող ծածկույթով կաթսայի մեջ և ավելացնում կիտրոնի և նարնջի կեղևները:

  • Թույլ կրակին անընդհատ խառնելով եփում ենք, ավելացնում շաքարավազը, շաքարի փոշին, 1/2 բաժակ ջուրը:

  • Զանգվածը եռալուց հետո, կրակի տակն իջեցնում ենք և առանց խառնելու մոտ 5 րոպե եփում:

  • Օսլան լուծում ենք 1/2 բաժակ ջրում: Ժելատինը լուծում ենք 1/2 բաժակ ջրում մինչև ամբողջությամբ լուծվի, ինչի համար պետք է բաժակը դնել տաք ջրով ամանի մեջ:

  • Ժելատինով և օսլայով խառնուրդները լցնում ենք շաքարի փոշով օշարակի մեջ, ավելացնում գունանյութը (ի դեպ, եթե գունանյութը փոշու տեսքով է, ապա պետք է օսլայով խառնուրդի մեջ լուծել) և զանգվածը լավ խառնում ենք:

  • Եփում ենք միջին ուժեղության կրակին, մինչև զանգվածը եռա և փայլուն դառնա: Ավելացնում ենք անանուխի էսսենցիան:

  • Ձևամանը պատում ենք յուղաթղթով և վրան բուսայուղ քսում: Համասեռ զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարապես տարածում:

  • Գիշերը այն սառնարանն ենք դնում, իսկ առավոտյան փայլաթիթեղը հանում, խորանարդաձև կտրատում և թաթախում շաքարի փոշու մեջ:

 
 


Ամենաընթերցվածը