Ամանորի ծանր ուտեստներից հետո, Ձեր օրգանիզմը կարիք ունի վերականգնվելու։ Ընդամենը մեկ շաբաթ ուտելով այս դիետիկ ուտեստները դուք կազատվեք ծանրության զգացմունքից։

Դիտումներ 515

Ամանորի ծանր ուտեստներից հետո, Ձեր օրգանիզմը կարիք ունի վերականգնվելու։ Ընդամենը մեկ շաբաթ ուտելով այս դիետիկ ուտեստները դուք կազատվեք ծանրության զգացմունքից։

Ֆրանսիական համեղ և դիետիկ աղցան

Ֆրանսիական համեղ և դիետիկ աղցան

Բաղադրամասեր

խոզապուխտ - 300 գր,

տավարի լեզու - 250 գր,

բրոկոլի - 200 գր,

վարունգ - 2 հատ,

մայոնեզ - 100 գր,

թթվասեր - 100 գր,

սխտոր - 1 պճեղ,

սամիթ, աղ, սև պղպեղ։

 

Պատրաստման եղանակը

Տավարի լեզուն եփել, սառեցնել և կտրատել:

Բրոկոլին եփել աղաջրում, թողնել սառչի, մանր մասերի առանձնացնել:

Մայոնեզը խառնել թթվասերի հետ, ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, կտրատած սամիթ:

Բոլոր բաղադրամասերը իրար խառնել և մատուցել :

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/fransiakan-hamex-ev-dietik-axcan



Բարակ նրբաբլիթներ կարտոֆիլից. սա դուք դեռ չեք փորձել
Բարակ նրբաբլիթներ կարտոֆիլից. սա դուք դեռ չեք փորձել

Բաղադրամասեր

5 ոչ մեծ կարտոֆիլ,

250-300 մլ կաթ,

250-300 գր ալյուր,

3-4 կտոր սխտոր,

3 ձու,

1 ճաշի գդալ շաքարավազ,

3+2 ճաշի գդալ բուսական յուղ,

Աղ, մաղադանո

Պատրաստման եղանակը

Մաքրում եք և կտրատում կարտոֆիլը 4 մասի, լցնում ջուր (այնքան, որ հազիվ ծածկի կարտոֆիլը), աղ և եփում:

Մի քիչ սառելուց հետո ջրի հետ, որում այն եփվել է, լցնում եք բլենդերի մեջ և հարում մինչև շիլայանման զանգված ստանալը:

Այնուհետև ավելացնում եք սխտոր, ձու, ալյուր, կաթ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, կանաչի և աղ՝ մոտավորապես մեկ թեյի գդալ:

Լավ խառնում եք և թողնում 20 րոպե խմորը հանգստանա:

Տապակում եք տաքացրած թավայում, քիչ քանակությամբ բուսական յուղով՝ միջին տրամագծով բարակ նրբաբլիթներ:

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/barak-nrbablitner-kartofilic



Ամենաընթերցվածը