Չնայած տաք եղանակին մարտի 8-ից սպասվում է եղանակային փոփոխություններ․ Գագիկ Սուրենյան

Դիտումներ 284
Չնայած տաք եղանակին մարտի 8-ից սպասվում է եղանակային փոփոխություններ․ Գագիկ Սուրենյան

Չնայած տաք եղանակին՝ մարտի 8-ին՝ կեսօրից հետո եւ 9-ին, ցիկլոնի անցմամաբ պայմանավորված, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում քամին կուժգնանա 20-25մ/վրկ:

 

 

Հանրապետության տարածքում`

Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 8-9-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: 

Երևան քաղաքում`

Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը