Ընկույզն ու մեղրը խառնեք ու կերեք․ Այդպես կազատվեք հետևյալ հիվանդություններից

Դիտումներ 1749
Ընկույզն ու մեղրը խառնեք ու կերեք․ Այդպես կազատվեք հետևյալ հիվանդություններից

Ընկույզը մեղրի հետ համատեղ հիանալի միջոց է, որը կարող է փոխարինել բազմաթիվ դեղամիջոցների: Այս համադրությունն օրգանիզմին ապահովում է բոլոր անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով, սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով:

Այս միջոցը հեշտ է պատրաստել՝ խառնեք 0,5 լիտր մեղր և 0,5 կգ մանրացված ընկույզ (կարող եք ավելի քիչ օգտագործել)։ Ավելացնել մեկ կիտրոնի հյութ։ Խառնել։ Խառնուրդը պահեք տարայի մեջ և օգտագործեք մեկ թեյի գդալ օրը երեք անգամ։ Սա հիանալի լուծում է անեմիա ունեցող մարդկանց համար։

Եթե դուք տառապում եք արյան բարձր ճնշումից, ձմռանը օգտագործեք 100 գ մեղր և ընկույզ:

Այս համադրությունը վերացնում է նաեւ գլխացավը։ Հաբեր ընդունելու փոխարեն պատրաստեք մեղրի և մանրացված ընկույզի խառնուրդ և օրական 1-2 ճաշի գդալ խմեք։ Այն կարող է նաև օգնել ձեզ անքնության դեպքում:

Այս կախարդական միջոցը կարող է կանխել նաեւ ստամոքսի խոցի զարգացումը։ Վերցրեք 20 գ մանրացրած ընկույզը և խառնեք եռման ջրի հետ։ Քամեք խառնուրդը։ Կստանաք կաթնագույն հեղուկ։ Խառնուրդին ավելացրեք երկու ճաշի գդալ մեղր և օգտագործեք 2-3 ճաշի գդալ ուտելուց կես ժամ առաջ։


Ընկույզի միջնորմներից պատրաստված բուժիչ թուրմի բաղադրատոմս

Ընկույզի միջնորմների հիման վրա թուրմն արդյունավետ է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ռադիկուլիտը, հոդացավը, երկարատև մարսողության խանգարումներով, կրունկների բորբոքումների, հիշողության խանգարման, գլխացավի, անքնության, նյարդային խանգարումների, արգանդի ֆիբրոմիոմայի, մաստոպաթիայի բուժման համար:

 

 

Թուրմ պատրաստելն ամենևին էլ դժվար չէ։ Երկու ճաշի գդալ ընկույզի միջնորմը դնել մուգ ապակյա ամանի մեջ, ավելացնել օղի մինչև ամբողջովին ծածկվի, թողնել երկու շաբաթ։

Ընդունել ամեն օր՝ նախ 5-6 կաթիլ նոսրացնելով երկու ճաշի գդալ ջրի մեջ, ապա ըստ անհրաժեշտության կարելի է ավելացնել կաթիլների քանակը։ Բուժման կուրսը 3 շաբաթից 3 ամիս է։

Անքնության և նևրոտիկ վիճակների դեպքում օղու թուրմն ընդունում են օրական 3 անգամ 25-30 կաթիլ։

 

 

Հոդերի և ռադիկուլիտի ցավերի դեպքում թուրմը խորհուրդ է տրվում քսել ցավոտ տեղերին։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը