Ի՞նչ միրգ է սա, եթե գիտեք գրեք մրգի հայրերն անվանումը

Դիտումներ 4590
Ի՞նչ միրգ է սա, եթե գիտեք գրեք մրգի հայրերն անվանումը

Ամռանը համեղ մրգերի սեզոն է և առատ են բոլորիս սիրելի մրգերը։

 

 

Իսկ լուսանկարում կեռաս է ՝ շատ համեղ և խոշոր։


Պտուղներն օգտագործվում են թարմ, չորացած և վերամշակված (կոմպոտ, մուրաբա, ջեմ, զովացուցիչ ջրեր)։ Կեռասենին բազմանում է պատվաստներով և մացառներով։ Բերքատվությունը 70-80 ց/հա է։ Մշակվում է Ուկրաինայի հարավում, Մոլդովայում, Հայկական Բարձրավանդակում, միջինասիական հանրապետություններում։ Պտուղները պարունակում են շաքարներ, ազոտ և այլ նյութեր, օգտագործվում են թարմ և վերամշակած (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ, գինի, չիր, շաքարաչիր և այլն)։ Կորիզի միջուկը պարունակում է յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության, բնափայտը՝ ատաղձագործության մեջ (պատրաստում են երաժշտական գործիքներ)։ Երկարակյաց է (ապրում է մինչև 100 տարի և ավելի), ջերմա-, լուսա-, խոնավասեր է։ Բազմանում է արմատներով, սերմերով և արմատային մացառներով։ Մեղրատու է։

Հայաստանում մշակվում է հյուսիսում և հարավարևելյան շրջաններում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։ Մշակվող սորտերից են՝ Դրոգանա դեղինը, Դենիսենի դեղինը, Մեթաթարականը, Սև Նապոլեոնը։ Հայաստանի տեղական սորտերից են Քանաքեռի կեռասը, Սպիտակենին, Կարմիրկենին։

Կեռասենու ծառը ունի նույն բալենու տեսքը։ Ենթադրվում է, որ այն հայտնի է եղել Մեծ Հայքում,Փոքր Հայքում, Կիլիկյան Հայաստանում, Եվրոպայում, Դանիայում և Շվեյցարիայում դեռևս մ. թ. ա. 8000 թվականից։

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը