Ծիրանը հակացուցված է, թե՞ կարող են դիաբետիկները ուտել․ Բժշկի պատասխանը

Դիտումներ 686
Ծիրանը հակացուցված է, թե՞ կարող են դիաբետիկները ուտել․ Բժշկի պատասխանը

Ծիրանի հայրենիքը հյուսիսարևելյան Հայաստանն է։ Այս համեղ միրգը անհնար է չսիրել, որն իր հերթին ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, ինչպես նաև հակացուցումներ։

Ծիրանի օգտակար հատկությունները․ Ի՞նչ հիվանդություններ է բուժում ծիրանը։

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Cirani-ogtakar-hatkutyunnery-I-nch-hivandutyunner-e-bujum-cirany-11079

 

Ծիրանի հակացուցումները, ու՞մ է արգելված ծիրան ուտել և ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում ծիրանը։

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Cirani-hakacucumnery-u-m-e-argelvac-siran-utel-EV-i-nch-aroxjakan-xndirner-e-arajacnum-cirany-11077

Իսկ ծիրան թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ։


Այո, ծիրան թույլատրվումն է, բայց չափավոր։

 

 

Ծիարնում պարունակվող շաքարը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, այդ իսկ պատճառով բժիշկները թույլատրում են դիաբետիկներին ծիրան ուտել, բայց չափավոր։

Առաջարկում ենք կարդաք նաև, թե ինչպես ծիրանի միջոցով նիհարել 10 կիլոգրամ։

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Cirani-mijocov-niharek-aveli-kan-10-kg-11090

Եթե Դուք ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը:
Ի՞նչ է «АВС»-ն:

 

“А”-ն գլիկոլիզացված հեմոգլոբինն է- ”A1C ”. A1C-արյան անալիզն է, որը ցույց է տալիս արյան մեջ շաքարի միջին մակարդակը վերջին մի քանի ամիսների ընթացքում:

 

“B”-ն զարկերակային ճնշումն է (անգլ. blood pressure)-Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, Ձեր ճնշումը վերահսկելը այնքան կարևոր է, որքան արյան շաքարը կարգավորելը: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկը:

 

“C”-ն խոլեստերինն է (անգլ. cholesterol)-բարձր խոլեստերինը սրտի նոպայի, ինսուլտի և այլ լուրջ խնդիրների առաջացման ևս մեկ գործոն է:
 

Ինչու՞ է «АВС»-ն այդքան կարևոր


Շաքարային դիաբետ չունեցող մարդկանց հետ համեմատած, մարդիկ, ովքեր ունեն դիաբետ, 2-3 անգամ ավելի շատ են տանում սրտի ինֆարկտ կամ ինսուլտ: Դիաբետ ունեցող պացիենտները նաև ունեն երիտասարդ տարիքում ինֆարկտի առավել բարձր ռիսկ: Բացի այդ, դիաբետով հիվանդ մարդիկ ավելի հաճախ են տառապում երիկամային հիվանդություններից: Վերահսկելով АВС-ն, դուք կարող եք նվազեցնել համապատասխան հիվանդությունների առաջացման ռիսկը:


Մի՞թե իմ արյան շաքարի վերահսկումն ամենակարևորը չէ


Արյան շաքարի պահպանումը համապատասխան մակարդակում շատ կարևոր է դիաբետի հետ կապված մի քանի խնդիրների կանխարգելման համար, ներառյալ՝

 

աչքերի հիվանդությունը, որը հանգեցնում է տեսողության վատթարացման կամ կուրության
երիկամների հիվանդություն
նյարդերի խանգարում(նեյրոպատիա), որը կարող է ձեռքերում և ոտքերում ցավ կամ թմրություն առաջացնել,
դիաբետիկ ոտնաթաթ:

 

Բայց այդ դեպքում էլ արյան շաքարը բազմաթիվ գործոններից մեկն է, որին դուք պետք է ուշադրություն դարձնեք:
Բարձր երակային ճնշումը և խոլեստերինի բարձր մակարդակը իրենք իրենցով սրտանոթային աղետների ռիսկի կարևոր գործոններ են, իսկ շաքարային դիաբետի առկայության դեպքում, նրանց կործանիչ ազդեցությունը ուժգնանում է:


Ինչպիսի՞ն պետք է լինի АВС-ի իմ մակարդակը

 

Մակարդակը, որին Դուք պետք է ձգտեք, կախված կլինի նրանից, թե ինչքան ծանր է Ձեզ մոտ դիաբետը, քանի տարեկան եք և առողջության հետ կապված էլ ինչ խնդիրներ ունեք: Հարցրեք Ձեր բժշկին, թե հատկապես որ մակարդակին պետք է Դուք հասնեք:
Դիաբետ ունեցող մարդկանց մեծամասնությունը պետք է ձգտեն հասնել հետևյալ նպատակներին.

 

A1C մակարդակ-7%-ից ցածր,
երակային ճնշում 130/85-ից ցածր, կամ ավելի ցածր որոշ դեպքերում,
ՑԽԼՊ խոլեստերինը ցածր 1,8մմոլ/լ (ՑԽԼՊ-ն խոլսետերինի տեսակներից մեկն է, որը հաճախ կոչում են «վատ խոլեստերին»):

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը