Ծիրանի օգտակար հատկությունները․ Ի՞նչ հիվանդություններ է բուժում ծիրանը

Դիտումներ 1655

Ծիրանի օգտակար հատկությունները․ Ի՞նչ հիվանդություններ է բուժում ծիրանը

Ծիրանի մասին բազմիցս խոսել ենք, թե ինչքան օգտակար և համեղ միրգ է։ Այս տարի ծիրանը բավականին առատ է և կարող եք ուզածի չափ ուտել, չմոռանալով ծիրանի հակացուցումների մասին։

 Ծիրանի հակացուցումները, ու՞մ է արգելված սիրան ուտել և ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում ծիրանը։

 

 

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Cirani-hakacucumnery։ Իսկ հիմա անցնենք ծիրանի օգտակար հատկություններին։



Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 1,9 մգ ենթավիտամին A, որն ավելի շատ է, քան մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը (1 մգ վիտամին A)։ Պարունակում է 0,95 մգ E վիտամին (1 օրվա պահանջարկը` 15-20 մգ է), 10 մգ C վիտամին (60-90 մգ), 0,7 մգ նիացին, նույն ինքը` PP վիտամին (15-20 մգ), 0,3 մգ B5 (5 մգ), 30 մկգ B1 (1500 մկգ), 60 մկգ B2 (1800 մկգ), 0,27 մկգ բիոտին, նույն ինքը` H (30-100 մկգ), 3 մկգ ֆոլիաթթու (200 մկգ)։ Ծիրանը պարունակում է 2 մկգ կոբալտ, որը կարևոր է B12 վիտամինի (կոբալամին) գոյացման համար (B12-ի օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 2-3 մկգ է)։

Ծիրանի կորիզը բուժում է քաղցկեղը։

 

 

Այդ մասին կարդացեք այստեղ ՝ https://utest.am/hy/post/9066

Ծիրանն իր մեջ պարունակում է ռեկորդային քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների վրա և պնդացնում են դրանց պատերը: Ծիրան խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն երակների վարիկոզային լայնացում:

 

 

Ծիրանը պարունակում է յոդ, որը լիովին պահպանվում է չրի մեջ. 75 մկգ` 100 գ հումքի մեջ, այս քանակը համապատասխանում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի կեսին։ Յոդը, ինչպես նաև կալիումը, պղինձը, կոբալտը անհրաժեշտ են վահանագեղձի նորմալ կենսագործունեության համար։ Շատ մասնագետներ գտնում են, որ սա մեր երիտասարդությունը պահպանող օրգանն է։



Ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից: Պատկերացնո՞ւմ եք: Բայց որպեսզի հասնեք այսպիսի անհավանական պաշտպանության, անհրաժեշտ է ամեն օր ուտել 5-6 հատ թարմ ծիրան:

Եթե օրական օգտագործեք գոնե 100 գ ծիրան, ապա կարելի է անցավ և արագ ազատվել մարսողության հետ կապված պրոբլեմներից: Ծիրանը հատկապես օգտակար է աղեստամոքսային տրակտի պրոբլեմներ ունեցող մարդկանց համար:

 

 

Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս խմել ծիրանի հյութը և չրի եփուկը դաշտանադադարի շրջանում, շագանակագեղձի բորբոքման և ադենոմայի, օրգանիզմի հյուծվածության, հիպերտոնիայի, դիսբակտերիոզի, անեմիայի դեպքում։

Ծիրանը կանխարգելում է լյարդի ճարպակալումը և վերականգնում բջիջները։
 



Ամենաընթերցվածը