Կիտրոնի կեղևը՝ հոդացավերի դեմ

Դիտումներ 322

Կիտրոնի կեղևը՝ հոդացավերի դեմ

Կիտրոնն օգտագործվում է տարատեսակ առողջական խնդիրների դեպքում: Այն հարուստ է կարևոր տարրերով, օրինակ՝ մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոլաթթու, պեկտին, ֆոսֆոր, կենսաֆլավոնոիդներ, վիտամիններ A, C, B1, B6:

Այս բոլոր տարրերի համադրությունն օգնում է առողջական տարբեր խնդիրների դեպքում, իսկ կիտրոնի կանոնավոր օգտագործումը դրական է ազդում լյարդի, աղիների, ստամոքսի և ամբողջ իմունային համակարգի վրա:

Ավելին՝ կիտրոնը հանգստացնում է հոդացավերը:

Այն ունի հզոր հականեխիչ ազդեցություն, իսկ կիտրոնի տերևներն արդյունավետ կերպով բուժում են մրսածությունը:

Առավոտյան մեկ բաժակ ջրի կամ թեյի մեջ կիտրոն քամեք և խմեք: Սա հանգստացնում է հղիության ժամանակ տոքսիկոզի նախանշանները, սրտխառնոցն ու ստամոքսի ցավը:

Կիտրոնի բաղադրության մեջ մտնող եթերային յուղերը հանգստացնում են արյան անոթները և ունեն հակաբորբոքային նշանակություն, ինչը դրական է ազդում նյարդային համակարգի վրա:

 



Կիտրոնի կեղևը չափազանց արդյունավետ է հոդացավերի դեպքում: Քրոնիկ հոդացավերը հանգստացնելու համար առաջարկում ենք երկու մեթոդ:

  1. Երկու կիտրոն կեղևազատեք, լցրեք տարայի մեջ, վրան ձիթապտղի յուղ ավելացրեք: Տարան ծածկեք և թողեք մնա 2 շաբաթ, և կիտրոնի յուղը պատրաստ է: Ապա կիտրոնի յուղը քսեք թանզիֆի (марля) վրա և այն տեղադրեք ցավող հատվածներին: Ամրացրեք կպչուն ժապավենով, և թողեք մնա ամբողջ գիշեր:
  2. Կիտրոնի կեղևը քերեք և քերուկը տեղադրեք ցավող հատվածներին: Ամրացրեք կպչուն ժապավենով, թողեք մնա 2 ժամ:


Ամենաընթերցվածը