Ամանորյա տորթ «Կեսգիշեր»
Բաղադրիչներ
Խմորի համար.
1. Ձու – 12 հատ
2. Շաքարավազ – 2 բաժակ
3. Ալյուր – 2 բաժակ
4. Ընկույզ – 1 բաժակ
5. Կակաո – 3 թ/գ
Օշարակի համար.
1. Շաքարավազ – 0.5 բաժակ
2. Ջուր – 1 բաժակ
3. Կոնյակ – 1 ճ/գ
Կրեմի համար.
1. Կարագ – 350-400 գ
2. Կաթ – 1 բաժակ
3. Ձու – 1-2 հատ
4. Շաքարավազ – 1-1.5 բաժակ
5. Ալյուր – 2 ճ/գ
6. Կակաո – 2 ճ/գ
7. Կոնյակ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը.
Տորթը պատրաստվում է 2 գույնի բիսկվիթներից՝ բաց և մուգ: Բաց գույնի համար 6 ձուն հարել 1 բաժակ շաքարավազով: Աստիճանաբար ավելացնել ալյուրը և գդալով զգուշորեն խառնել: Լցնել նախապես յուղապատած տորթի կաղապարի մեջ: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև ոսկեգույն դառնալը: Հանել ջեռոցից, մի քանի ժամ թողնել սառչի:
2-րդ շերտի համար պատրաստել նույն ձևի խմոր, ավելացնել կակաոն, աղացած ընկույզը ու թխել նույն կերպ:
Կրեմ.
Ձուն հարել շաքարով՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Կաթը եռացնել՝ անընդհատ խառնելով: Եռման կաթը լցնել ձվի զանգվածի մեջ: Մարմանդ կրակի վրա եփել՝ հասցնելով եռման աստիճանի: Այնուհետև սառեցնել՝ անընդհատ խառնելով: Կարագը հարել, աստիճանաբար ավելացնելով կաթի զանգվածը: Կրեմը բաժանել 2 մասի, մի մասի մեջ լցնել կոնյակ, իսկ մյուսի մեջ՝ կակաո:
Յուրաքանչյուր բիսկվիթը բաժանել 2 մասի, ցողել օշարակով: Բիսկվիթների վրա քսել կրեմը և ըստ գույների մեկ ո մեջ շերտերը դասավորել: Կողքերին քսել կրեմ, տորթի փշուրներ, իսկ մակերեսը ձևավորել ժամացույցի պես: Թվերը կարելի է գրել հալեցրած շոկոլադով, իսկ սլաքները՝ շոկոլադի սալիկի բարակ կտորներով: