Ամանորյա տորթ՝ «Բալը՝ ձյան մեջ». խոհարարության գլուխգործոց

Դիտումներ 288

Ամանորյա տորթ՝ «Բալը՝ ձյան մեջ». խոհարարության գլուխգործոց

Տորթերի տորթը: «Բալը՝ ձյան մեջ» տորթը դուր կգա բոլորին:

Բաղադրիչներ

  1. Թթվասեր – 200 գ + 600 գ (խմոր + կրեմ)
  2. Կարագ – 200 գ
  3. Ալյուր – 3 բաժակ
  4. Բալ – 600 գ
  5. Շաքարի փոշի – 120 գ (կրեմ)
  6. Վանիլին
  7. Սոդա – 1 թ/գ
  8. Շաքարավազ՝ ըստ ճաշակի (միջուկ)
  9. Խնձորի քացախ – 0.5 թ/գ
  10. Կոկոսի քերուկ – 50 գ (ձևավորման համար)

Ցանկալի է, որպեսզի ամեն ինչ լինի սենյակային ջերմաստիճանի:

 



Պատրաստման եղանակը.

  1. Խառնել կարագը թթվասերի հետ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը, հանգցրած սոդան: Խմորը ստացվում է փափուկ և առաձգական: Դնել այն սառցարանում 2 ժամ՝ նախօրոք ծածկելով սննդային թաղանթով:
  2. Այդ ընթացքում պատրաստել բալային միջուկը: Եթե բալը սառեցրած է, ապա անպայման պետք է քամել հյութից: Կարելի է օգտագործել բալի մուրաբա:
  3. Խմորը բաժանել 16 մասերի:
  4. Յուրաքանչյուր մասը գրտնակել, կենտրոնով բալ շարել, շաքարավազ շաղ տալ և ամուր կպցնել ծայրերը:
  5. Շրջանաձև տեղադրել կաղապարի մեջ՝ լրացնելով հատակը:
  6. Թխել 4 նույնատիպ շերտեր՝ նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 20 րոպե:
  7. Դրանք պետք է լավ սառեցնել: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ, պատել յուրաքանչյուր շերտը:
  1. Թողնել 30 րոպե հանգստանալու համար, որից հետո դնել սառնարանը (ամբողջ գիշեր):
  2. Ձևավորել տորթը կոկոսի քերուկով:


Ամենաընթերցվածը