Վրացական պիցցա. Ախորժելի և շատ գեղեցիկ պիցցայի պատրաստման եղանակը

Դիտումներ 437

Վրացական պիցցա. Ախորժելի և շատ գեղեցիկ պիցցայի պատրաստման եղանակը

Բաղադրամասեր

  • խմորի համար `

  • ալյուր - 300 գր,

  • ձու - 2 հատ,

  • թթվասեր - 200 գր,

  • փխրեցուցիչ - 15 գր,

  • աղ - 0,5 թ/գդ,

  • Լցոնի համար ՝

  • սունկ շամպինիոն - 5 հատ,

  • խոզապուխտ - 100 գր,

  • պանիր - 50 գր,

  • լոլիկ - 1 հատ,

  • լոլիկի մածուկ (տոմատ)- 2 ճ/գդ,

  • տաքդեղ - 1 հատ,

  • սև ձիթապտուղ - 10 - 15 հատ,

  • սոխ - ըստ ճաշակի,

  • խմելի սունելի - ըստ ճաշակի,

  • աղ և սև պղպեղ - ըստ ճաշակի

Վրացական պիցցայի բաղադրատոմս. Այսպիսի պիցցա դուք հաստատ չեք փորձել



Պատրաստման եղանակը

  • Պատրաստում ենք խմորը: Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք և թողնում, որ վերջինս մի քիչ հանգստանա: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թաց գդալի օգնությամբ շրջանաձև տարածում (ստացվում է 2 խմոր):

  • Այնուհետև տարածում ենք լոլիկի մածուկը:

Վրացական պիցցայի բաղադրատոմս. Այսպիսի պիցցա դուք հաստատ չեք փորձել

  • Լցնում ենք կտրատած խոզապուխտն ու սունկը, ավելացնում ենք լոլիկները:

  • Այնուհետև շարում ենք տաքդեղը, ձիթապտուղները, սոխն ու համեմունքները:

  • Վերջում լցնում ենք քերած պանիրն ու պիցցան տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը և եփում 15 րոպե:



Վրացական պիցցայի բաղադրատոմս. Այսպիսի պիցցա դուք հաստատ չեք փորձել



Ամենաընթերցվածը