Տորթ Կապուչինոյի պատրաստման եղանակը

Դիտումներ 456
Տորթ Կապուչինոյի պատրաստման եղանակը

Բաղադրամասեր

  • 5 ձու,

  • 1.5 բաժակ շաքարավազ,

  • 5 ճգ. ձեթ,

  • 1 թգ սոդա,

  • 3 ճգ մեղր,

  • 2 ճգ կակաո,

  • 2-2.5 բաժակ ալյուր,

  • Կրեմ ՝

  • 200 գր. կարագ,

  • 1 տուփ եփած խտացրած կաթ,

  • Եփած Կրեմ ՝ 0,5 բաժակ կաթ,

  • կես բաժակ շաքարավազ,

  • 1 ճգ ալյուր

 


Պատրաստման եղանակը

  • Խմորի պատրաստման համար ձուն, շաքարավազը, ձեթը, մեղրը միասին խառնել և դնել ջրի գոլորշու վրա, ընթացքում հաճախ խառնել: Ապա ավելացնել սոդա, լավ խառնելուց հետո ավելացնել նաև կակաոն և ալյուրը: Խմորը պետք է լինի թթվասերի խտությամբ: Խմորը բաժանել 4 մասին, յուրաքանչյուրը առանձին-առանձին թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:

  • Եփած կրեմ պատրաստելու համար, բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել շատ մարմանդ կրակի վրա, ընթացքում անընդհատ խառնել կրեմը: Եփելուց հետո թողնել, որ սառչի: 2րդ կրեմի պատրաստման համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խտացրած կաթը: Երբ այս կրեմը կլինի պատրաստ վրան աստիճանաբար ավելացնել նաև եփած կրեմը և հարել հարիչով: Խմորի լիստերը իրար միացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով:

 

Տորթ Էսկիմո
Բաղադրատոմսը այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/tort-eskimo
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը