Տեսեք ինչ է կատարվում ձեր աղիների հետ, երբ ամեն անգամ հավի միս եք ուտում

Դիտումներ 7565

Տեսեք ինչ է կատարվում ձեր աղիների հետ, երբ ամեն անգամ հավի միս եք ուտում

Հավի միս, թռչնամսի այս տեսակն ամենատարածվածն է աշխարհում։ Հավի միսը պարունակում է 2,5-13,1 % ճարպեր, 20,3-22,4 % սպիտակուցներ։ Հավից պատրաստում են տարատեսակ առաջին և երկրորդ ճաշատեսակներ՝ թե՛ տաք, թե՛ սառը ակրատներ։ 

 

 

Մարդու օրգանիզմին պարբերաբար չհագեցած ճարպաթթուներ են անհրաժեշտ: Իսկ ահա հագեցած ճարպաթթուները ոչ միայն անհրաժեշտ չեն, այլ նաեւ կարող են վնասակար լինել: Հավի միսն առանձնանում  է շատ քիչ քանակությամբ  հագեցած ճարպերով, բայց կա սպիտակուցի և գլուտամինի բարձր կոնցենտրացիա, որոնք խթանում են սրտի համակարգի աշխատանքը:



Հավը հարուստ է ֆոսֆորով, մագնեզիումով, ցինկով, երկաթով և պարունակում է B վիտամիններ, 100 գ տապակած հավի կրծքամիսը պարունակում է  197 կալորիա, 30 գ սպիտակուց, 84 մգ խոլեստերին և 7,8 գ ճարպ:

 

 

Հավի միսը պարունակում է զգալի քանակությամբ B6 վիտամին (պիրիդոքսին), որը կանխարգելում է սրտասնույց անոթի աթերոսկլերոզը, մեծ դեր է կատարում ճարպերի փոխանակման գործընթացում։ Հավի ստամոքսով պատրաստված ապուրն օգտակար է դիսբակտերիոզի դեպքում, իսկ միսը նպաստում է մարսողությանը։ 



Հավի միսը պարունակում է լինոլաթթու, որը ամրացնում է իմունիտետը, իսկ նրա մեջ եղած գլյուտամինը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, նիացինն էլ օգնում է սրտի աշխատանքին ու կարգավորում է խոլեստերինի մակարդակը։

Հավի մսի արգանակը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։

 

 

Հավի և հնդկահավի միսը գրեթե չունեն հակացուցումներ։ Ուշադիր պետք է լինեն երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ, իսկ հիպերտոնիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում աղ չանել ուտելիս, քանի որ մեծ քանակությամբ նատրիում է պարունակում։

 



Ամենաընթերցվածը