Սրտի և իմունիտետի համար այս բնական խառնուրդը տատիկիս բաղադրատոմսն է

Պետք է վերցնել 3 մաքուր լվացած կիտրոններ, սրբել դրանք, ապա քսել արևածաղկի ձեթով։

Ապա պետք է վերցնեք․
200 գ սալորաչիր
200 գ չամիչ
200 գ չոր ծիրան
200 գ ընկույզ
100 գ ալոճ

Այս ամենը անցկացնել մսաղացով։ Այնուհետեւ այս խառնուրդին ավելացրեք 250 գ մեղր։ Խառնել և դնել սառնարանը 10 օրով։

Հետո կերեք դատարկ ստամոքսին 1 ճ.գ. ամեն օր։
Համեղ, հաճելի և օգտակար։

Չորացրած ծիրանի, չամիչի, ընկույզի մեջ շատ կալիում կա։ Կալիումը անհրաժեշտ է սրտի ռիթմիկ աշխատանքի համար։
