Սեխը բացառիկ բուժիչ միջոցը, սակայն այս պտուղը ունի նաև հակացուցումն եր, որի մասին պարտադիր է իմանալ

Դիտումներ 404
Սեխը բացառիկ բուժիչ միջոցը, սակայն այս պտուղը ունի նաև հակացուցումն եր, որի մասին պարտադիր է իմանալ

Սեխ (լատ.՝ Cucumis melo), դդմազգիների ընտանիքի (cucurbitaceae) Cucumis ցեղին պատկանող բոստանային մշակաբույս։ Աչքի է ընկնում յուրահատուկ բուրումնավետությամբ և համով։ Մեծ տեղ է գրավում ժողովրդական սննդում։ Հայտնի է 10 տեսակ։

Սեխի հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան և Փոքր Ասիան։ Սեխը ջերմա և լուսասեր բույս է, չորադիմացկուն է, աճում է աղի հողերում։ Սեխի պտուղը գնդաձև կամ էլիպսաձև, դեղին, կանաչ, շականակագույն կամ սպիտակ գույնի։ Հասունանում է 2-ից մինչև 6 ամիս ընկած ժամանակահատվածում։

 

Օգտակար հատկություններ

Վաղուց ի վեր սեխը օգտագործվել է բժշկական նպատակներով: Այն խորհուրդ է տրվել նույնիսկ հոգեկան խանգարումների դեպքում՝ ընկճախտ, մելանխոլիա, օգտագործվել է որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց, օգնում է նաև ռևմատիզմի, հոդացավերի դեպքում, օգտագործվում է որպես միզամուղ և երիկամները մաքրող միջոց, դադարեցնում է թարախային արտազատություններր: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սակավարյունություն, սրտանոթային հիվանդություններ, աթերոսկլերոզ, անեմիա, երիկամների, լյարդի և միզապարկի խնդիրներ, փորկապություն, թութք, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ մաշկի տարբեր դեֆեկտները վերացնելու համար, ցինգայի բուժման մեջ կարող է մեծ դեր խաղալ: Սեխի կեղևի եփուկը հանգստանում է ոտքերի այտուցները, իսկ սերմերը ունեն ճիճվաթափող հատկություն:

Հակացուցումները

Սեխի բուժիչ հատկությունները կախված են դրա հասունության աստիճանից: Կիսահաս սեխը կարող է վտանգավոր լինել և խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն խոց, սուր գաստրիտ:

 


Կերակրող մայրերին.երեխայի մոտ կարող են լուրջ մարսողական խնդիրներ առաջանալ, շաքարախտով հիվանդներին, ստամոքսի խոց և տասներկումատնյա աղիքի խնդիրներ ունեցող հիվանդներին, աղիքային խանգարումների, հատկապես դիզենտերիայի դեպքում:

ՉԻ կարելի սեխն ուտել սոված փորին, կաթնեղեն պարունակող սննդամթերքներից առաջ կամ հետո, ձվից հետո, ինչպես նաև չի կարելի սեխից հետո սառը ջուր խմել, և համատեղել ալկոհոլային խմիչքների հետ:

Ձմռան համար լավագույն չրերից մեկը ՝ սեխի չրի պատրաստման եղանակը 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Jmran-hamar-lavaguyn-chreric-meky-%D5%9D-sexi-chri-patrastman-exanaky-7705/basic

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը