Ի՞նչ բանջարեղե է սա․ Եթե գիտեք, խնդրում եմ գրեք անունը
Չինական կաղամբն առաջինը աճեցրել են չինացիները, բայց այսօր այն տարածված է ամբողջ աշխարհով եւ օգտագործվում է ոչ միայն ուտեստներ պատրաստելիս, այլեւ մի շարք հիվանդություններ բուժելիս։ Բանջարեղենի այս տեսակը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով, որոնք կարգավորում են ստամոքս-աղիքային համակարգը։ Չինական կաղամբով կարելի է չորս տարբեր աղցաններ պատրաստել, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Աղցան առաջին. չինական կաղամբը հարկավոր է կտրատել եւ խառնել պահածոյացված ոլոռով՝ ավելացնելով կտրատած ծովախեցգետնի ձողիկներ եւ թթվասեր (կամ մայոնեզ)։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո կարելի է մատուցել։
Աղցան երկրորդ. չինական կաղամբը պետք է կտրատել եւ լցնել մանրացված եփած ձու։ Ստացված զանգվածի մեջ անհրաժեշտ է պահածոյացված եգիպտացորեն կամ ոլոռ ավելացնել եւ այս ամենը խառնել մայոնեզով։
Աղցան երրորդ. չինական կաղամբն անհարժեշտ է բարակ շերտատել եւ ավելացնել մանր կտրատած անանաս (պահածոյացված) խոզապուխտ եւ ձու (պինդ եփած)։ Վերջում կրկին անհրաժեշտ է ավելացնել մայոնեզ։
Աղցան չորրորդ. սամիթը հարկավոր է լվանալ եւ չինական կաղամբի հետ միասին մանր կտրատել։ Աղցանի մեջ պետք է նաեւ թթվասեր կամ յոգուրտ, մայոնեզ կամ բուսական յուղ ավելացնել։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։