Շոգերը մոտենում են. Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը

Դիտումներ 155

Շոգերը մոտենում են. Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը

Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ 

Շոգերը մոտենում են։ Հունիսի 27-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի։

 

Իսկ առաջիկա օրերին սպասվում է ՝ 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 22-23-ն առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 22-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Ամենաընթերցվածը