Եթե միզաթթուն բարձր է, այս բնական բաղադրատոմսը կօգնի ձեզ

Բարեբախտաբար, կա մեկ բնական բաղադրիչ՝ վարունգը, որն ունի ալկալային միջավայր ստեղծելու, ինչպես նաև հոդերից միզաթթվի բյուրեղացումը վերացնելու հատկություն։ Երբ այն զուգակցվում է նեխուրի հետ, այն էլ ավելի արդյունավետ է բորբոքումները բուժելու և օրգանիզմից տոքսինները հեռացնելու համար:

Սա շատ հեշտ պատրաստվող ըմպելիք է։ Ձեզ անհրաժեշտ բաղադրիչները հեշտ է գտնել: Հետևեք ստորև ներկայացված հրահանգներին:
Բաղադրությունը՝
1 միջին չափի վարունգ
1 կիտրոն
2 նեխուրի ցողուններ
1 կոճապղպեղ

Լավ լվացեք բոլոր բանջարեղենները։ Այնուհետև վարունգը և նեխուրը կտրատել։ Դրանից հետո պարզապես կտրեք կիտրոնի կեսը, իսկ մյուս կեսը մի կողմ դրեք, իսկ հետո պետք է կտրատել կոճապղպեղը։
Այնուհետև բլենդերով խառնեք բոլոր բաղադրիչները մինչև ըմպելիք ստանալը։ Այն պետք է խմել օրական 1-2 անգամ, մինչև նկատեք բարելավում։

Օպտիմալ արդյունքների համար խորհուրդ է տրվում օգտագործել այս դեղամիջոցը օրական 2 անգամ:
