Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրել են համաձայնագիր․ Հայտնի են մանրամասները

Դիտումներ 87
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրել են համաձայնագիր․ Հայտնի են մանրամասները
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։
 

Հետամուտ լինելով Երևանում մայիսի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Համաձայնագիրը ստորագրել են հեռավար:
 
 
Հունիսի 1-ին Համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։
 
Սա ևս մի կարևոր քայլ է` իրականություն դարձնելու խաղաղ, անվտանգ, բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի հայ-ամերիկյան տեսլականը։
Հաջորդիվ, Միացյալ Նահանգները և Հայաստանը հետևողական քայլեր կձեռնարկեն՝ ավարտին հասցնելու Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը՝ նպատակ ունենալով հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովել ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեղում:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը