Մեղրով, օսլայով ու աղով չինական դիմակ


Fithacker.ru առաջարկած այս դիմակը սնուցում ու հարթեցնում է մաշկը, նվազեցնում է պիգմենտային գծերի առաջացումը
Բաղադրիչները
- 1 թեյի գդալ օսլա
- 1 թեյի գդալ մեղր
- 1 թեյի գդալ աղ (ծովի կամ յոդացված)
Խնձորի քացախ և մեղր. հրաշք խառնուրդ՝ աղիների մաքրման համար
Խառնեք մեղրն ու օսլան, մինչև միատարր սպիտակ զանգված ստանալը: Ավելացրեք 1 գդալ մանրացրած ծովի աղ (կարելի է վերցնել նաև յոդացված աղ): Լավ խառնեք:
Գերզգայուն կամ չոր մաշկի համար դիմակի մեջ 1 թեյի գդալ կաթ ավելացրեք:
Դիմակը դեմքին քսեք մի քանի շերտով` մինչև վերջանալը: Թողեք դեմքին 25 րոպե, լվացեք գոլ ջրով:
Եթե մաշկին քոր կամ տհաճ զգացում ունենաք, միանգամից լվացեք այն:
Դիմակից ամենալավ արդյունքը ստանալու համար օրումեջ կրկնեք պրոցեդուրան 20 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում կկարողանաք 10 դիմակ անել:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=15190&l=am
