Խնձորի քացախ և մեղր. հրաշք խառնուրդ՝ աղիների մաքրման համար
Խնձորի բնական քացախն օգտակար է ողջ օրգանիզմի համար: Եվ հատկապես, երբ այն համադրվում է բնական մեղրի հետ: Նման ըմպելիք խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հետևում են իրենց սննդակարգին և դիետաներ են պահում: Խնձորի քացախն ու մեղրը լավացնում են աղիների մաքրման գործընթացը:
Դրանք նաև հարուստ են կալիումով և մագնեզիումով, որոնք օգնում են կարգավորել արյան մեջ նատրիումի մակարդակը և արյան ճնշումը: Այս ըմպելիքն ունի մի շարք բուժիչ հատկանիշներ, որոնցից են՝ ինֆեկցիաների կանխարգելում, սնկային հիվանդությունների պրոֆիլակտիկա, հոգնածության վերացում և անժամանակ ծերացման կանխարգելում:
Հիպերտոնիայի դեմ ժողովրդական բաղադրատոմս
Բաղադրություն
- 250 մլ տաք ջուր
- 2 ճ/գ մեղր
- 2 ճ/գ խնձորի քացախ
Մեկ բաժակ տաք ջրին ավելացրեք մեղրն ու խնձորի քացախը: Լավ խառնեք, որ բաղադրիչներն ամբողջությամբ լուծվեն:
Այս ըմպելիքը պետք է խմել օրական 2 անգամ՝ 250մլ: Նման կուրսի տևողությունը պետք է լինի 3 ամսից ոչ պակաս:
Մեղրի և քացախի խառնուրդը չափազանց օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: Երկար ժամանակ այն օգտագործելուց հետո կլավանա ստամոքսի և մարսողական աշխատանքը: