Մաղադանոսի (Петрушка) բացառիկ, բուժիչ, նիհարեցնող հատկությունները ․․․


Մաղադանոսը (լատ.՝ Petroselínum) կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 տեսակ մշակության մեջ 1 տեսակ։ Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ։
Մաղադանոսն իր բաղադրիչների շնորհիվ ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։ Այն լավացնում է ախորժակը, բարելավում և արագացնում է մարսողական գործընթացը: Սակայն եթե ունեք երիկամների հետ կապված խնդիրներ, ցանկալի է խուսափել մաղադանոսի կիրառումից: Այս բույսն օգտակար է աչքերի հիվանդությունների դեպքում, օգտակար է մաշկին, դրանով նաև դեմքի դիմակներ են պատրաստում: Մաղադանոսը հրաշալի հակաօքսիդանտ է, որը մարմնի բջիջները պաշտպանում է ծերացումից և կարող եք դիմակներ պատրաստել դրանից: Այն նաև այրում է ճարպերը, կարող են սննդակարգում ավելացնել նիհարել ցանկացողները:
Մաղադանոսը խորհուրդ է տրվում ուտել աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, հեմոգլոբինի, արյան ցածր մակարդակելիության, մակերիկամների ու վահանագեղձի անբավարարության դեպքում, օգտակար է ճարպակալման դեմ: Մաղադանոսը պարունակում է հակաուռուցքային ազդեցություն ունեցաղ նյութեր:
ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԱԴԵՆՈՄԱ.-Մաղադանոսի արմատի քերուկը՝ 1ճ.գ. 10 ժամ թրմել 300մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամել:
Խմել փոքր կումերով օրվա ընթացքում:
ՍՏԱՄՈՔՍԱՀՅՈւԹԻ ՑԱԾՐ ԹԹՎԱՅՆՈւԹՅՈւՆ.-Խմել վերոգրյալ հյութը՝ 1-ական ճ.գ., օրը 6 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
ԴԺՎԱՐ ՄԻԶԱՐՁԱԿՈւԹՅՈւՆ.-Մաղադանոսի արմատը մանրացնել, 100գ հումքը 1 ժամ թրմել 1 լ եռջրում, քամել:
Խմել 100-ական մլ՝ օրը 10 անգամ: ԿԱՄ՝
-Մաղադանոսի 800գ կանաչին 1-2 րոպե պահել եռջրում, մանրացնել, վրան լցնել այնքան կաթ որ ծածկի, պահել ջեռոցի մեջ մինչև կաթը գոլորշանա: Ուտել օրվա ընթացքում, փոքր չափաբաժիններով:
