Ինչու՞ պետք է սովորական թեյը փոխարինեք մաղադանոսի թեյով

Դիտումներ 1029
Ինչու՞ պետք է սովորական թեյը փոխարինեք մաղադանոսի թեյով

Կանխում է ուռուցքը

Մաղադանոսը պարունակում է միրիստիցին բնական միացությունը, որը շատ օգտակար է օրգանիզմում ուռուցքների տարածման արագությունը նվազեցնելու համար: Բացի այդ, այն կանխում է թոքերի և ստամոքսի ուռուցքների աճը: Այսպիսով, այս բնական միացությունը չեզոքացնում է քաղցկեղի բջիջների աճը:

Այս փաստն ապացուցվել է մկների վրա անցկացված հետազոտությամբ: Արդյունքը ցույց է տվել, որ մաղադանոսի տերների յուղը խիստ ազդում է մկների մոտ ուռուցքների աճի նվազեցման ու տարածման վրա:

Բուժում է նյարդերի վնասվածքը

Նյարդերի վնասվածքի հիմնական պատճառը նեյրոտոքսիկությունն է, այսինքն` երբ ծայրամասային նյարդային համակարգի կամ ուղեղի վնասվածքը տեղի է ունենում արհեստական թունավոր նյութերի պատճառով, ինչպիսիք ծանր մետաղներն ու պեստիցիդներն են:

Այս թույները խիստ վտանգավոր են նյարդային համակարգի աշխատանքի համար և հաճախ սպանում կամ քայքայում են նյարդային վերջավորությունները: Քանի որ նյարդերը ուղեղում ինֆորմացիայի փոխանցման և մշակման կարևոր միջոցն են, խանգարված նյարդերը բերում են նյարդային համակարգի լուրջ վնասվածքի: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մաղադանոսի հյութը շատ արդյունավետ է նեյրոտոքսիկության ախտանշանները լավացնելու համար:

 


Նվազեցնում է բորբոքումը

Արթրիտը, օստեոարթրիտը, հոդատապը (պոդագրան) բորբոքման հետևանք են: Բարեբախտաբար, այստեղ նույնպես մաղադանոսը կարող է օգնել: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն օգնում է նվազեցնելու CՌՍ-ը (C- ռեակցիոն սպիտակուցը): Օրգանիզմում արտադրվող հենց այս միացությունն է բորբոքում առաջացնում:

Մաղադանոսով թեյի բաղադրատոմսը

Այս թեյը բազմաթիվ թաքնված ու քրոնիկական հիվանդությունների լուծում է: Ձեզ անհրաժեշտ են.

Մի կապ մաղադանոս
3 բաժակ ջուր
Կես կիտրոն
1 թեյի գդալ մեղր
Մեղմ կրակի վրա թասի մեջ եռացրեք 3 բաժակ ջուրը, եռացող ջրի մեջ լցրեք մանր կտրտած մաղադանոսը և կիտրոնը: Կրակի վրայից վերցնելուց հետո 5 րոպե խառնեք լուծույթը, ապա քամեք` հանելով մաղադանոսը և կիտրոնը: Ավելացրեք 1 թեյի գդալ մեղրը, և ձեր համեղ թեյը պատրաստ է: Խմեք օրվա ընթացքում մեկ անգամ` ազատվելու առողջական բազմաթիվ խնդիրներից:

Հրաժեշտ տվեք սովորական թեյին և սկսեք ձեր օրը մաղադանոսի թեյով: Ձեր առողջությունը կտրուկ կլավանա և ձեր մարմինը կպաշտպանվի ցանկացած քաղցկեղային աճից:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը