Ինչու՞ են դանակահարել 38 համարի ավտոբուսի վարորդին․ Հայտնի են մանրամասները


Ինչպես արդեն տեղյակ եք այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:
Իսկ ինչու՞ են դանակահարել 38 համարի ավտոբուսի վարորդին։ Հայտնի են մանրամասները։
«Ford» մակնիշի մեքենայի վարորդը և թիվ 38 երթուղին սպասարկող վարորդը սկսել են միմյանց անընդհատ ազդանշաններ տալ և ճանապարհն իրար չզիջել։
Արդյունքում՝ «Ford»-ի վարորդը մեքենայից դուր է եկել և թիվ 38 երթուղայինի վարորդին ասել, որը նա ևս իջնի երթուղայինից։ Վերջիններս փոցում սկսել են բարձր գոռգոռալ միմյանց վրա և ստուգել՝ մեքենաները բախվել են իրար, թե ոչ։
Խոսակցությունը թեժացել է, և, ըստ նախնական վարկածի, «Ford»-ի վարորդը հանել է դանակը և հարվածել թիվ 38 երթուղայինի վարորդին։
Ավելի վաղ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
