Ինչպես ճիշտ ընտրել ու եփել պելմենին


Խանութից պելմենի գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք դրա արտաքին տեսքին: Ճիշտ պահված պելմենին պետք է
- դեֆորմացված ու իրար կպած չլինի
- հստակ ձև ունենա. կլոր, քառակուսաձև (կախված արտադրողի մտահղացումից)
- սպիտակ ալյուրից լինի (մոխրագույն երանգը կարող է վկայել այն մասին, որ պելմենին մի քանի անգամ սառեցրել ու սառած վիճակից հետ են բերել, իսկ դեղինը, որ ներկեր են օգտագործել ալյուրի թերությունները ծածկելու համար)
- չոր մակերես ունենա, ֆարշն էլ միջից դուրս եկած չլինի
Բացի այդ պետք է ուշադրություն դարձնել նաև բաղադրությանը: Եթե կա հնարավորություն, ընտրեք այնպիսի պելմենի, որի մեջ խոնավությունը պահող բաղադրիչներ, այդ թվում` ֆոսֆատներ չկան: Պելմենիի որակի վրա լավագույն ձևով չի ազդում նաև մեխանիկական վերամշակման ենթարկված թռչնամիսն ու կոլագենային սպիտակուցը (նույն ինքը կենդանական սպիտակուցը): Այսպիսի պելմենիները ավելի քիչ քանակությամբ անփոխարինելի ամինաթթուներ են պարունակում:
Իսկ ահա գնել սոյայի սպիտակուց պարունակող պելմենի, թե ոչ, դա արդեն ճաշակի հարց է: Սոյայի սպիտակուցը մսի էժան փոխարինող է, սակայն լիարժեք սննդամթերք է: Նույն ձևով էլ թռչնամսից պատրաստված պելմենին շատ ավելի էժան մթերք է ավանդական տավարի մսից կամ խոզի մսից պելմենիի հետ համեմատած:
Ինչպես ճիշտ եփել պելմենին
- Որպեսզի եփելու ընթացքում պելմենիններն իրար չկպչեն ու ախորժալի տեսք ունենան, անհրաժեշտ է հիշել մի քանի կարևոր կանոն:
- Կաթսան պետք է լայն ու ոչ այնքան խորը լինի, որպեսզի պելմենին նրա մեջ ազատ լինի
- Ջուրը պետք է լցնել 3/4 կամ 2/3 հարաբերակցությամբ: Այսպես` 0.5 կգ պելմենիին 1.5 լիտր ջուր է պետք:
- Ջրի մեջ աղ լցնել պետք է եռալուց հետո, մինչև պելմենին ջրի մեջ լցնելը
- Որպեսզի պելմենին կաթսայի հատակին չկպչի, պետք է պարբերաբար զգույշ խառնել գդալով, իսկ որպեսզի դրանք իրար չկպչեն, ջրի մեջ 1ճ.գ. բուսական յուղ լցրեք
- Եռալուց հետո պելմենին պետք է եփել 7-10 րոպե` աստիճանաբար ուժեղացնելով կրակը
- Եփելու վերջում ջրի մեջ կարող եք դափնու տերև, մի քանի հատ սև պղպեղ, մի պճեղ սխտոր ու մաղադանոսի մի քանի տերև ավելացնել:
- Արդեն պատրաստի պելմենիները դուրս հանեք ջրից, դրեք ափսեի մեջ, մատուցեք կարագով, թթվասերով, տնական մայոնեզով, կետչուպով ու կանաչիով:
