Ինչ ուտել շոգ օրերին, որպեսզի չառաջանա ծանրության զգացմունք


- Շոգ եղանակին նախընտրելի է քիչ ուտել դժվարամարս միս, ինչպես, օրինակ, ոչխարի, խոզի և տավարի։ Լավ կլինի, եթե ուտեք յուղոտ ձուկ, քանի որ վերջինս պարունակում է «Omega-3» ճարպային թթուներ, որոնք բարձրացնում են մաշկի իմունային համակարգը։
- Ավելի լավ կլինի, եթե խորովածն անեք թռչնի կամ ձկան մսից, իսկ խավարտը կարող եք պատրաստել թարմ բանջարեղենից։
- Սննդակարգում պետք է գերակշռեն բանջարեղենը, մրգերը, հատապտուղները և կանաչեղենը։ Դրանք ավելի հեշտ են մարսվում։ Դեղին և կարմիր բանջարեղենն ու մրգերը օգնում են վերարտադրել մելանին, որպեսզի մաշկը չվառվի արևից։
- Շոգին վտանգավոր է խմել «light» տեսակի ըմպելիքներ, քանի որ արևային ճառագայթների ազդեցությամբ վերջինիս մեջ առաջանում են կանցերոգեններ։
- Ավելի լավ է ոչ գազավորված ըմպելիքներ խմել, բայց ոչ թեյ կամ սուրճ։ Սակայն կարելի է խմել թույլ կանաչ թեյ։ Ջուրը պետք չէ միանգամից խմել, այլ 20 րոպեի ընթացում 2–3 կում։
