Հինգ ըմպելիք, որոնք կապահովեն ձեր առողջ քունը


Բոլորս գիտենք, որ նորմալ քունը օրգանիզմի լիարժեք աշխատանքի կարևոր նախապայմաններից մեկն է: Քնի պակասը ճարպակալման, ուղեղի վատ աշխատանքի, արյան մեջ շաքարի ավելցուկի ու սրտի հետ կապված խնդիրների պատճառ կարող է դառնալ:
Բացի նրանից, որ պետք է 7-9 ժամ քնել, կարևոր է նաև ճիշտ դիետա պաշտպանելը: Այն դեպքում, երբ երեկոյան 1 բաժակ սուրճը կարող է խանգարել ձեզ քնել, կան մի քանի խմիչքներ, որոնք կօգնեն ձեզ արագ քնել, նվազեցնել արյան մեջ շաքարի քանակն ու ազատվել ավելորդ քաշից: Men's Health-ը ներկայացնում է 5 խմիչք, որոնք կապահովեն ձեր առողջ քունը:
1. Կաթ
Մեկ բաժակ կաթը (տաք կամ սառը) իր մեջ պարունակվող տրիպտոֆանի ու կալցիումի շնորհիվ կօգնի բարելավել քնի որակը: Ինչքան ավելի լավ քնեք գիշերը, մյուս օրը օրգանիզմն ավելի քիչ պահանջ կունենա ուտելու հարցում: Բացի այդ, կաթի կազեին սպիտակուցը դանդաղ է յուրացվում, ինչն էլ օգնում է օրգանիզմին ողջ գիշեր մկանաթելեր կառուցել:
2. Խաղողի հյութ
Երեկոյան 100 տոկոսանոց խաղողի հյութի մեկ փոքր բաժակը կօգնի պայքարել ճարպակալման դեմ ու ամուր քնել: Call Reports պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքներով քնած ժամանակ արտադրվող ինսուլինը լավ է անդրադառնում սրտի ռիթմի վրա: Բացի այդ, մի շարք հետազոտություններ խաղողի կեղևում առկա ռեսվերատրոլի դրական ազդեցության մասին են վկայում: Այս հակաօքսիդանտի օգտակար հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա դժվար այրվող սպիտակ ճարպային շերտը վերածում է դարչնագույն շերտի, որն էլ արագ ու հեշտ դուրս է գալիս օրգանիզմից: Կարմիր գինու մեջ նույնպես կա ռեսվերատրոլ, սակայն քնելուց առաջ ալկոհոլ օգտագործելն ամենալավ գաղափարը չէ:
3. Երիցուկի թեյ
50-60 աստիճան տաքություն ունեցող երիցուկի թեյը օգնում է թուլանալ ու իսկական քնաբերի ազդեցություն է գործում: Երիցուկի թեյի մյուս դրական հատկությունն էլ այն է, որ այն բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն էլ օգնում է քուն մտնել. քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը սկսում է իջնել:
4. Կեֆիր
Քանի որ կեֆիրի մեջ մարսողության համար օգտակար մեծ քանակությամբ բակտերիաներ կան, այն օգնում է ավելի արդյունավետ յուրացնել վիտամիններն ու հանքանյութերը:
5. Սոյայի պրոտեինով կոկտեյլներ
Սոյան կաթի կամ սոյայի փոշու տեսքով հարուստ է տրիպտոֆան ամինաթթվով: Իսկ տրիպտոֆանը, համաձայն հետազոտությունների, նպաստում է քնի հորմոնի՝ մելատոնինի մշակմանը: Այն ոչ միայն կօգնի ձեզ լավ քնել, այլ նաև կիջեցնի կորտիզոլի քանակը, ինչն էլ նպաստում է ճարպերի այրմանը:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=11797&l=am
