Հայտնի է, թե քանի հոգի կարող է մասնակցել ընտրությանը

Դիտումներ 399
Հայտնի է, թե քանի հոգի կարող է մասնակցել ընտրությանը

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի, և հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ն:
 

 


2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

 

Հիմնական ինֆո (2026 ԱԺ ընտրություններ)

  • 📅 Օր՝ 7 հունիսի 2026
  • 🏛️ Ինչ է ընտրվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ (խորհրդարան)
  • 🗳️ Կարգը՝ համամասնական ընտրակարգ (կուսակցությունների/դաշինքների ցուցակներով)
  • 👥 Մանդատներ՝ ընդհանուր 101 պատգամավորական տեղ
  • 🧾 Մասնակիցներ՝ մի քանի քաղաքական ուժեր (կուսակցություններ և դաշինքներ)

Ինչու է այս ընտրությունը կարևոր

  • Սրանք հերթական խորհրդարանական ընտրություններ են, որոնք որոշում են՝
    ով է ձևավորելու կառավարությունը և ով է լինելու վարչապետը
  • Արդյունքներից կախված է նաև՝ արդյոք կառավարող ուժը կունենա միանձնյա մեծամասնություն, թե կպահանջվեն կոալիցիաներ

Քարոզարշավ

  • Քարոզարշավը սովորաբար սկսվում է ընտրություններից շաբաթներ առաջ և ավարտվում է քվեարկությունից 1-2 օր առաջ
  • 2026-ին քարոզչական ակտիվ փուլը արդեն եղել է մայիս–հունիս ամիսներին

Ինչպես է ձևավորվում կառավարությունը

  • ԱԺ-ում մեծամասնություն ստացած ուժը կամ դաշինքը առաջադրում է վարչապետի թեկնածու
  • Եթե մեծամասնություն չկա՝ ձևավորվում են կոալիցիաներ
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը