Գիշերը երկրաշարժ է եղել Հայաստանում․ Ովքե՞ն են զգացել այն

Դիտումներ 25515

Գիշերը երկրաշարժ է եղել Հայաստանում․ Ովքե՞ն են զգացել այն

Գիշերը Հայաստանում երկրաշարժ է գրանցվել։ Իսկ դուք զգացե՞լ եք երկրաշարժը։ Ժամը 2։30-ին 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

 

Ինչպես հայտնում են Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական ծառայությունից, երկրաշարժի օջախը գտնվել է 10կմ խորության վրա՝ Վանաձորից 49 կմ հյուսիս-արևմուտք:



Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ անվտանգության կանոններ

 


Պայմանականորեն երկրաշարժերը գնահատվում են 12-բալանոց սանդղակով: Վտանգավոր են համարվում 5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը: Նման երկրաշարժի հատկանիշներն են. թափվում են ծեփերը, շարժվում են լամպերը, ընկնում է սպասքը: Այն պահից, երբ դուք զգում եք առաջին ցնցումները մինչև տատանումների սկսվելը, դուք ունեք 15-20 վայրկյան: Ամենակարևորն այն է, որ խուճապի չմատնվեք և պաշտպանվեք թափվող բեկորներից, ծանր առարկաներից, ապակուց և այլն:
 

 



Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում
Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:
Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:
Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:
Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:
Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ:
Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:
Հանգստություն պահպանե՛ք, – ամբոխից հեռու մնացե՛ք, – խուսափե՛ք աստիճաններից և մուտքի դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում:
Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում
Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից:
Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:
Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով:
Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ:
Ինչպե՞ս վարվել, եթե Աստված մի արասցե դուք մնացել եք ավերակների տակ
Եթե դուք մնացել եք ավերակների տակ, իսկ դա վերաբերում է բոլոր դեպքերին` սողանքներին, երկրաշարժերին, փլուզումներին, հիշե՛ք, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է սթափ լինել:
Առանց սննդի և ջրի դուք երկար ժամանակ կարող եք դիմանալ:
Հանգստություն պահպանե՛ք և փորձե՛ք կենտրոնանալ:
Կրակ մի՛ վառեք:
Մի՛ շարժվեք:
 

 

Փակե՛ք բերանը թաշկինակով կամ շորի կտորով:
Փորձե՛ք հասկանալ, թե որտե՞ղ եք գտնվում, արդյոք ելք կա՞, արդյոք այլ մարդիկ կա՞ն ձեր կողքին:
Թակե՛ք խողովակը կամ պատը, որպեսզի փրկարարները կարողանան պարզել ձեր գտնվելու վայրը:
Սուլիչ օգտագործե՛ք, եթե ունեք իհարկե:

 


Միայն ծայրահեղ դեպքում գոռացե՛ք, որպեսզի փոշի կուլ չտաք:
Եթե դուք շրջապատված եք ավերակներով, փորձե՛ք դանդաղ շարժվել, որպեսզի պահպանեք ուժերը և չվնասվե՛ք սուր առարկաներով:
Ինչպե՞ս վարվել առաջին ցնցումից հետո
Պատրաստ եղե՛ք հաջորդ ցնցումներին:
Երբ ցնցումներն ավարտվեն, առանց ժամանակ կորցնելու դուրս եկե՛ք շենքից:
Մի՛ կանգնեք մետաղալարերի, խողովակների, քիվերի տակ:
Որքան հնարավոր է հեռու մնացե՛ք շենքերից, սյուներից, ցանկապատերից:
Ավելի լավ է տեղավորվել այգում, բաց տարածությունում:
Ստուգեք՝ արդյոք վիրավորներ չկան:
Մի՛ տեղաշարժեք ծանր վիճակում գտնվող վիրավորներին:
Հետևե՛ք իրավասու մարմինների հրահանգներին:
Հեռախոսից օգտվե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի հեռախոսային գծերը չծանրաբեռնվեն:



Ամենաընթերցվածը