Ֆետա պանրով արևելյան թխվածքի բաղադրատոմս

Դիտումներ 339

Ֆետա պանրով արևելյան թխվածքի բաղադրատոմս

Բաղադրիչներ՝
Խմորի համար
100 գր սերուցքային կարագ
1 բաժակ մածուն


1 հատ ձու
2,5-3 բաժակ ալյուր
1թ․գ փխրեցուցիչ
մի պտղունց աղ

Միջուկի համար
250 գր ֆետա պանիր
50 մգ մաղադանոս
1 ձվի դեղնուց քսելու համար



Պատրաստման եղանակը՝

Կարագը քերել քերիչով, ավելացնել ալյուր, պառնել ձեռքերով և ավելացնել աղ։
Մածունով բաժակի մեջ ավելացնել փխրեցուցիչ, թողնել ռեակցիան սկսի։
Ավելացնել ալյուրի վրա, վրան լցնել ձվի սպիտակուց և լավ հունցել։
Խմորը պետք է ստացվի շատ փափուկ։


Ստացված խմորը դնել սեղանի վրա, փակել սրբիչով և թողնել հանգստանա 20 որպե։
Այժմ պատրաստենք միջուկը։
Ֆետա պանիրը մանրեցնել, կտրատել մաղադանոսը և խառնել իրար հետ։
Խմորից վերցնել ըմկույզի չափ մի կտոր, բացել ձեռքով։


Դնել միջուկը և փաթատել․ միջին մասը բաց թողնել ինչպես ցույց է տրված նկարում։
Թխել 30 որպե 180 աստիճանում։



Ամենաընթերցվածը