Ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու 3 ամենահզոր բաղադրատոմսերը

Դիտումներ 11267

Ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու 3 ամենահզոր բաղադրատոմսերը

Այս միջոցները կբարելավեն ուղեղում արյան շրջանառությունը   և կազատեն գլխացավերը, կկանխեն դեմենցիան և կնվազեցնեն ինսուլտի ռիսկը։

Մարդկանց ճնշող մեծամասնությունը չգիտի, թե որքան զգայուն են ուղեղի արյունատար անոթները:

Մենք ձեզ ենք ներկայացնում ամենահզոր բաղադրատոմսերը բնական բաղադրիչներից՝ ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու համար:

 

 

1-ին բաղադրատոմս

1 բաժակ կտրատած սոխ

1 բաժակ մեղր

1 բաժակ լոռամիրգ

 

Մանրացրեք սոխը շատ լավ և երբ ստացվի մածուկ վրան ավելացրեք բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնեք։ Պահել սառնարանում։ Խորհուրդ է տրվում օգտագործել երկու թեյի գդալ օրական երեք անգամ՝ հիմնական սնունդից առաջ։

Առավելագույն և կայուն արդյունք ստանալու համար բուժումը պետք է շարունակվի երեք ամիս:



2-րդ բաղադրատոմս

Բաղադրիչներ

10 գ կռատուկի արմատ

1 բաժակ ջուր

Կռատուկի արմատները դնել կաթսայի մեջ, ապա լցնել եռացող ջուր։ Թողնել թրմվի 10-12 ժամ։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ ուտելուց հետո 50 մլ թուրմ ընդունել։

Ընդունման տևողությունը 1,5 - 2 ամիս է։

Այս բաղադրատոմսը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում հիմնականում նստած և վարում են նստակյաց կենսակերպ։

 



3-րդ բաղադրատոմս

3-4 ճաշի գդալ աղացած սխտոր

1 բաժակ ձիթապտղի յուղ

1 կիտրոն

 

 

Խառնել սխտորն ու ձիթապտղի յուղը, ապա զանգվածը դնել սառնարանում, որպեսզի ամբողջ գիշեր թրմվի։

Հաջորդ առավոտ 1 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութը խառնեք 1 թեյի գդալ սխտորի և ձիթապտղի յուղի խառնուրդին։ Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել օրական երեք անգամ։

Իդեալական է օգտագործել հիմնական սնունդից կես ժամ առաջ։

Բացի այս բաղադրատոմսերից, առաջարկվում են հետևյալ խորհուրդները.

- Պարբերաբար խմեք նռան հյութ

- Խմեք խնձորի և գազարի սմուզիներ

- Կերեք օմեգա 3-ով հարուստ ձկնեղեն, օրինակ՝ սարդինա, ծովատառեխ, սկումբրիա:

Մեր ուղեղը պետք է ստանա համապատասխան սնուցում, որպեսզի ամբողջ մարմինը կատարյալ գործի:

Այսպիսով, հետևեք խորհուրդներին և վայելեք կյանքը լիարժեք:

 



Ամենաընթերցվածը