Այս պարզ միջոցը կօգնի Ձեզ մաքրել դեմքը․ Ունենալ հարթ և գեղեցիկ մաշկ

Դիտումներ 611
Այս պարզ միջոցը կօգնի Ձեզ մաքրել դեմքը․ Ունենալ հարթ և գեղեցիկ մաշկ

Դեմքը մաքրել խոնավ սրբիչով եւ լվանալ սառը ջրով: Խնձորի քացախի օգտակարության մասին հաճախ է խոսվում, այն նաեւ մաշկի վար է դրական ազդեցություն թողնում: 6/1-ի հարաբերականությամբ խնձորի քացախը բացել ջրով, բամբակե սկավառակը թրջել ու մաքրել դեմքը:

Մածունը լավագույն տարբերակն է մաշկը խոնավեցնելու, ծակոտիները փակելու: Այն օժտված է սպիտակեցնող եւ ձգող հատկությամբ: Տնական մածունի մեջ պարունակող ցինկը օգնում է ազատվել դեմքի բծերից, իսկ կաթնաթթուն մաշկը դարձնում է փափուկ եւ թավշյա: Տնական մածունը քսել դեմքին, թողնել 10 րոպե եւ լվանալ սառը ջրով:

Պետք է խուսափել դեմքը հաճախակի լվանալուց, քանի որ այն բերում է մաշկի չորացման եւ սկսում է նորմայից շատ ճարպ արտադրել: Դեմքի մաշկի համար կարող եք ինքներդ սկրաբ պատրաստել, որը ոչ միայն մաքրում եւ խոնավեցնում է մաշկը, այլեւ սնուցում է ու պահում դեմքի թարմությունը:


Չոր մաշկը բավականին զգայուն է օճառի ու ջրի նկատմամբ, ուստի այս տեսակի մաշկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օճառով լվացվել շաբաթական մեկ անգամ։ Իսկ եթե լվացվելուց հետո ձգվածության զգացում է առաջանում, ուրեմն դեմքը լվանալուց մի քանի ժամ առաջ պետք է հեղուկ-քսուք կամ «կոսմետիկ մայոնեզ» (ձվի դեղնուց, ջուր եւ արեւածաղկի յուղ՝ հավասար քանակությամբ) օգտագործել։ Եթե դրական արդյունք ստացվեց, ուրեմն հարկավոր է ջրի փոխարեն մաքրող կաթ, թթվասեր կամ սերուցք օգտագործել։

Յուղոտ մաշկի դեպքում օճառն ու ջուրը հիանալի միջոցներ են։ Այս տեսակի մաշկ ունեցող մարդիկ կարող են օրական 2-3 անգամ օճառով լվացվել։ Իսկ յուղայնությունից ազատվելու համար 1լ. ջրի մեջ կարելի է 1-2 թեյի գդալ սոդա կամ բորակ ավելացնել։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը