Այս հիվանդությունը շատ է տարածվել և կարող է վարակվել ցանկացածը․ Առողջպահության նախարարությունը զգուշացնում է

Դիտումներ 743

Այս հիվանդությունը շատ է տարածվել և կարող է վարակվել ցանկացածը․ Առողջպահության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է ՝

🦠 Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում և շփում չունեն միմյանց հետ:
 
 
Ամբողջ աշխարհում շարունակում է գրանցվել կարմրուկի դեպքերի աճ, ինչը պայմանավորված է կարմրուկով չպատվաստված երեխաների թվի շարունակական աճով:
 


Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:
💉 Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ նախատեսված 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
 
 
Կարմրուկի դեմ պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
🧳 Հաշվի առնելով աշխարհում կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը` ճամփորդելուց առաջ պատվաստվե՛ք կարմրուկի դեմ:


Կարմրուկ, մանկական բարենպաստ վիրուսային վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Կոպլիկի բծերով)։

Պատմական տեղեկություններ
Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ։ 18-րդ դարում միայն այն անջատվեց «ցանային» հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր։ 1911 թ. Ջ. Ֆ. Անդերսոնը և Ջ. Գոլդբերգերը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թ. Ջ. Էնդերսը և Թ. Չ. Փիբլսը ստացան կարմրուկի վիրուսը։

 

 

Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի՝

մինչև հակաբակտերիային բուժումը,
հակաբակտերիային բուժման շրջան,
ակտիվ պատվաստային շրջան։
Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ։ Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ, սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ։ Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց «կառավարելի»։



Ամենաընթերցվածը