Շաքարային դիաբետ ունեցողներին թույլատրվում է հավի միս ուտեն, թե ոչ
Հավի միսը մեր առօրյա սննդամթերքներից է։ Եվ ի տարբերություն տավարի, խոզի կամ գառան մսի, հավի միսը ավելի հեշտ է մարսելը և ավելի դիետիկ է։ Հավի միս, թռչնամսի այս տեսակն ամենատարածվածն է աշխարհում։ Հավի միսը պարունակում է 2,5-13,1 % ճարպեր, 20,3-22,4 % սպիտակուցներ։
Հավից պատրաստում են տարատեսակ առաջին և երկրորդ ճաշատեսակներ՝ թե՛ տաք, թե՛ սառը ակրատներ։ Հավի միսն օգտագործում են նաև տարբեր աղցանների պատրաստման ժամանակ։
Հավը հեշտությամբ մարսվող սպիտակուցի արժեքավոր աղբյուր է, իսկ սպիտակուցը շատ կարևոր է մարմնի համար՝ մեր հորմոնները, ֆերմենտները, իմունային համակարգը, մկանները - այս ամենը սպիտակուց է:
Կենսագործունեության համար մարդուն անհրաժեշտ են 20 ամինաթթուներ, որոնցից 9-ը մարմինը չի կարող սինթեզել, ուստի դրանք պետք է ստանալ սնունդից:
Իսկ հիմա պատասխանենք այս հարցին ՝ շաքարային դիաբետ ունեցողներին թույլատրվում է հավի միս ուտեն, թե ոչ։
Այո, չափավոր քանակով թույլատրվում է։ Ցանկալի է հիմնականը օգտագործեք կրծքամիսը ՝ առանց կաշվի։
Հավի մեջ B վիտամինների առկայությունը լավ են ազդում նյարդային և մարսողական համակարգի վրա, դրանք մեծացնում են սթրեսի դեմ դիմադրողականությունը և օգնում են կայունացնել արյան շաքարի մակարդակը: